Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով

«ԱՅԾԻ ՊԱՆԻՐՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ «ԿՈԿՈ ՇԱՆԵԼ» ՉԴԱՐՁԱՎ»

Արխիվ 12-16

«ԱՅԾԻ ՊԱՆԻՐՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ «ԿՈԿՈ ՇԱՆԵԼ» ՉԴԱՐՁԱՎ»

 

Խորհրդարանում այսօր քննարկվում է  Տավուշի  մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին  օրինագիծը:  Հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց`  արդյոք արտոնություն  տալուց հետո ներդրողներն իրար հերթ չտալով ու իրար տրորելով  Դիլիջանում ներդրումներ կանեն:  Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց նախկին վարչապետ, ԱՄՆ-ում դեսպան Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, թե այծի պանիրը  դարձնել «Կոկո Շանել» բրենդին հավասարազոր: «Բա որ արտոնություն տանք, բայց ներդրումներ չլինե՞ն:  Ո՞վ է հաշվետու  լինելու տապալված ծրագրի համար: Մենք անընդհատ բարի ցանկություններ ենք ասում,  բայց կոտրած տաշտակի առաջ ենք կանգնում, բայց  ո՛չ Գյումրին  դառավ մշակութային կենտրոն, Ջերմուկը չդարձավ չգիտեմ ինչ:   Որտե՞ղ է երաշխիքը, որը ներդրողներն իրար տրորելով կվազեն Դիլիջան»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Ի  պատասխան`պրն Տերտերյանն ասաց, որ Ջերմուկում  վերջերս  բացվեց բրենդային  հյուրանոց: Ինչ վերաբերում է խորհրդարանին հաշվետվություն տալուն, փոխնախարարի խոսքով` պարտադիր չէ  ներդրողներն ուղիղ պետք է հաշվետվություն տան ԱԺ-ին: «Նախարարությունը պատրաստ է թափանցիկ հաշվետվողականություն ներկայացնել»,- եզրափակեց   Վաչե Տերտերյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ