Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով

«ԱՅՍ ՊԱՀԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՄԵՐ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ ԻՆՉ ՈՐ ՔԱՅԼԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՐՑ ՉԿԱ». ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

Արխիվ 12-16

«ԱՅՍ ՊԱՀԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՄԵՐ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ ԻՆՉ ՈՐ ՔԱՅԼԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՐՑ ՉԿԱ». ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Շարունակելով մեր հարցազրույցը ՀԴ կուսակցության նախագահԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ ներկայացնում ենք այն ամբողջությամբ:

- Մամուլում շրջանառվում է, որ դուք հավանական է համագործակցեք, միավորվեք ՀԺԿ-ի հետ: Ի՞նչ կասեք:

 

- Ես չգիտեմ, ով ինչ է խոսում: Ժամանակինն մենք ՀԺԿ-ի հետ եղել ենք մի դաշինքում <Արդարություն>, այնտեղ էր նաեւ ՍԻՄ-ը եւ այլ կուսակցություններ: Մենք միավորվել էինք համապատասխան ծրագրային հենքի վրա: Հիմա, եթե գաղափարական եւ այդպիսի անհրաժեշտություն ու հնարավորություն լինի կքննարկենք: Բայց քանի դեռ ոչ մեր, եւ ոչ էլ ՀԺԿ-ի կողմից չկա նման բան, ապա դրա մասին խոսելն անիմաստ է:

- Ստացվում է, որ դուք որեւէ տեղեկություն չունե՞ք Արա Աբրահամյանը պատրաստվում է մտել հայաստանյան քաղաքականություն, թե՞ ոչ:

- Պարոն Աբրահամյանը իր ամբողջ գործունեությամբ, որպես Ռուսաստանի հայերի միության նախագահ, գտնվում է հայկական դաշտում իր բարեգործությամբ, ծրագրեիր իրականացմամբ, բոլոր թելերով կապված է Հայաստանի հետ, ինչը տեսանելի է բոլորին: Հիմա ոնց հասկանանք, որ ինքը եթե մտահաղացումներ ունի դրա համար մենք պետք է մտահոգվե՞նք: Ինքը ինչ անի, պետք է անի Հայաստանի համար, եթե ծրագրեր ունի, ապա դա Հայաստանի օգուտ է բերելու, եթե իհարկե ունի, եւ եթե կարող է այն իրականացրել: Ուզում եմ հասկանալ, ի՞նչն է մտահոգել այսպես ասած կիսաքաղաքական շրջանակներին, ես չգիտեմ:

- Դուք նշեցիք, որ ինչ անի Հայաստանի համար է անելու: Ունե՞ք տեղեկություններ, միգուցե նա արդեն ցանկանո՞ւմ է կոնկրետ քայլերով հանդես գալ, ստեղծել կուսակցություն, մտնել քաղաքական դաշտ:

- Բայց չէ որ նա նման հայտարարություն չի արել, դա ինչ որ մեկի հիվանդ երեւակայության մեջ առաջացել է: Եթե որոշի, որ պետք է մասնակցի քաղաքական գործընթացներին ապա կհայտարարի: Դա մեծ գաղտնիք չէ, որ նա կամ ինչ որ մեկը վախենա խոսել դրա մասին: Ինքը լինելով ՀՀ քաղաքացի կարող է եւ նման որոշում կայացնել ցանկացած պահի, դա իր որոշումն է, ինչի հետ կապված պետք չի մեծ աղմուկ բարձրացնել:

- Այնուամենայնի, եթե հանկարծ այնպես ստացվի, որ պարոն Աբրահամյանը որոշի մտնել քաղաքական դաշտ դուք ի՞նչ կանեք, կմիավորվեք, կողջունեք, կաջակցեք:

- Դա ես չեմ որոշում, այլ ՀԴԿ-ն ելնելով իր գաղափարական հենքից, կվորոշի, եթե կլինի ծրագիր, դրա էությունը կհասկանանք կտեսնենք: Բայց խոսքս վերաբերում է ցանկացածին եւ ոչ միայն Արա Աբրահամյանին: Բայց հիմա դատարկ տեղը, այսինքն ջուրը չտեսած բոբիկանալ պետք չի: Այս պահի դրությամբ օրակարգում նամն հարց չկա: եթե որեւէ մեկը գիտի, թե նախագահի հետ հանդիպման ընթացում ինչ զրույց է եղել, ապա նրանք ավելի տեղյակ են, ես տեղյակ չեմ, թե ինչ հարցերի շուրջ են զրուցել:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ