Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով

ՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՏԵՂԻ ՉՈՒՆԵՑԱՎ

Արխիվ 12-16

ՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ

ՏԵՂԻ ՉՈՒՆԵՑԱՎ


«Իրավունք»-ն արդեն տեղեկացրել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ միաձայն որոշում կայացվեց օգոստոսի 1-ից բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը 6,93 դրամով: Համաձայն այդ որոշման սովորական սպառողների համար էլեկտրաէներգիայի 1 կՎտ/ժամի ցերեկային սակագինը կկազմի 48,78 դրամ, իսկ գիշերային ժամերինը՝ 38,78 դրամ: Նիստի ժամանակ, սակայն Ռ. Նազարյանը նշեց, որ ցավում է, որ հասարակությունը նման զգայուն թեմային, ինչպիսին է գազամատակարարման և էլեկտրամատակարարման սակագների հարցը անվստահությամբ է վերաբերում: Նրա խոսքով հանձնաժողովի ամենամեծ պատասխանատվությունն ու առաքելությունը էներգետիկ համակարգի հուսալի, անվտանգ, ֆինանսական կայունություն ապահովող գործունեությունը պետք է լինի և եթե հանձնաժողվն այն չապահովի, այդ դեպքում կարող են իրենց մեղադրել, որ իրենք իրենց տեղում չեն: «Խնդիրներ են առաջանում և մենք պետք է ժամանակին այդ խնդիրները վերլուծենք, գնահատական տանք և ժամանակին իրենց գործառույթների շրջանակներում ազդակներ հաղորդենք, որպեսզի իրավիճակն էլ ավելի չբարդանա», -իր խոսքում ասաց Նազարյանը: Նա նշեց նաև, որ հանձնաժողովի ղեկավարությունը ստանձնելու ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե՝ ո՞րն է իր ամենամեծ ցանկությունը, նա պատասխանել է, որ իր ամենամեծ ցանկությունն այն է, որ կարողանա ապահովել այնպիսի իրավիճակ, որպեսզի հանրությունը լավ ճանաչի իրենց, հավատա և վստահի: Սակայն Նազարյանն անկեղծանալով նշեց, որ ինքն այսօր այդ հավատն ու վստահությունը չի տեսնում, որի պատճառն ըստ նրա այն է, որ միասին լավ չեն աշխատում:

Փաստորեն, Նազարյանի ցանկությունը չի իրականացել, ոչ թե այն պատճառով, որ հասարակական ու քաղաքական կազմակերպությունների հետ լավ չեն աշխատում, այլ այն պատճառով, որ հանձնաժողովն իր գործողություններով տպավորություն է ստեղծել, որ ոչ թե ինչ-որ հարցով մտահոգված է, այլ՝ օտարի ձեռքին որպես դակիչ է «աշխատում», քանի որ ավելի շատ մտածում է ոչ թե սեփական ժողովրդի, այլև օտարի եկամուտների մասին: Այդ պարագայում բնական է, որ իր հանձնաժողովի հանդեպ ոչ հավատ կլինի, ոչ էլ վստահություն, քանի որ այդպես էլ պարզ չդարձավ, թե օրինակ՝ ամեն տարի նույն պատճառաբանությամբ ինչպես է հոսանքի սակագին բարձրացվում և ինչպե՞ս է պատահում, որ կայուն եկամուտ ունեցող ընկերությունը՝ տվյալ դեպքում ՀԷՑ-ը, վնասով է աշխատում: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները Նազարյանի տեսնակյունից իմանալը բավականին հետաքրքիր կլինի, բայց վստահության գործակիցը հանձնաժողովի հանդեպ միևնույնն է չի բարձրացնի:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ