Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով

ԸՄԲԻՇ ԱՄՈՅԱՆԻ ԻՍԿԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑԸ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՀԱՎԱՔՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍՆ ԷՐ

Արխիվ 12-16

ԸՄԲԻՇ ԱՄՈՅԱՆԻ ԻՍԿԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑԸ ԴԱՀԼԻՃՈՒՄ

ՀԱՎԱՔՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍՆ ԷՐ

 

Գերմանական ԶԼՄ-ները խիստ վրդովված են Բաքվում եվրոպական խաղերի ընթացքում ադրբեջանական հանդիսատեսի վայրագության դրսեւորումներին: Ինչպես հատնի է Բաքվում հայկական պատվիրակությանը դիմավորեցին գազանային ձայների ներքո, սուլոցներով եւ այլ դրսեւորումներով, որոնք ավելի հարիր են կապիկներին, քան մարդկանց:

Ինչպես գրում էգերմանական RP օնլայն հանդեսը. տրիբունաները մշտապես ճնշում էին գործադրում հայ մարզիկների նկատմամբ. <Գորգ դուրս եկած հայ ըմբիշ Ռոլան Ամոյանի առջեւ դրված էր բավականին պարզ խնդիր՝ հաղթել ադրբեջանցի մարզիկին եւ ձեռք բերել բրոնզե մեդալը: Սակայն Ամոյանի իսկական մրցակիցը դարձան Հեյդար Ալիեւի անվան մարզադաշտում հավաքված ադրբեջանական հանդիսատեսները, որոնք սուլոցներով եւ բղավոցներով արտահայտում էին իրենց բացասական դրսեւորումները ըմբիշի նկատմամբ: Նրանք չհանգստացան նույնիսկ այն ժամանակ, երբ հայ մարզիկը վնասվածք ստացավ եւ մենամարտը ընդհատվեց>,- գրում է գերմանական հանդեսը:

Մի խոսքով,ազերիները ցանկանում էին գեղեցիկ լույսի ներքո ցուցադրել իրենց, թե տեսեք ինչպիսի եվրոխաղեր ենք անցկացնում: Սակայն, բավականին թանկ արտաքին տեսքից ներս աշխարհը տեսավ Ադրբեջանի իսկական դեմքը՝ անթրաշ, անտաշ, ատելությունից լցված արյունոտ աչքերով: Եվ ինչքան էլ ադրբեջանցիները փորձեն իրենց նավթադոլարներով թոզ փչել աշխարհի աչքերին, միեւնույն է իրենց մոտ ոչինչ չի ստացվի, մինչեւ չհասկանան. թե ինչ է նշանակում քաղաքակրթություն բառը, բայց արդյոք կհասկանան:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ