Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով

Որդեգրման համար օտարերկրյա անձանց 10 դիմումներն ԱՆ օրակարգում

Արխիվ 12-16

Որդեգրման համար օտարերկրյա անձանց 10 դիմումներն ԱՆ օրակարգում


ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ հունիսի 16-ին տեղի է ունեցել Որդեգրման վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրությունն իրականացնող միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը: Խմբի ուսումնասիրությանը ներկայացվել են որդեգրողի թեկնածու հաշվառվելու վերաբերյալ օտարերկրյա անձանց 10 դիմումներն ու փաստաթղթերը: Նիստի ընթացքում բացի ընթացիկ հարցերից, հանձնաժողովի անդամները քննարկել են օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման գործընթացի արդյունավետությունը և թափանցիկությունը բարձրացնելու հետ կապված խնդիրներ:  Նախարարի տեղակալը տեղեկացրել է հանձնաժողովի անդամներին, որ Արդարադատության նախարարությունը շարունակաբար աշխատանքներ է տանում այս ոլորտի իրավական ակտերը կատարելագործելու ուղղությամբ և առաջարկել հանձնաժողովի անդամներին 10-օրյա ժամկետում ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնել առաջարկություններ որդեգրման գործընթացը կանոնակարգող Կառավարության որոշման մեջ անհրաժեշտ փոփոխությունների և լրացումների վերաբերյալ:

 


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ