Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով

ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ՍԿԱՆԴԱԼՆԵՐԻ «ՀՐԱՀՐԻՉՆԵՐԻՑ» ՄԵԿԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

Արխիվ 12-16

ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ՍԿԱՆԴԱԼՆԵՐԻ «ՀՐԱՀՐԻՉՆԵՐԻՑ»

ՄԵԿԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի կողմից ստացվել է տեղեկատվություն այն մասին, որ բաժնում քննվող թիվ 13835314 քրեական գործի նախաքննության ընթացքում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների վարչության պետի նախկին պաշտոնակատար Վահե Կամոյի Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետով՝ Պոլիտեխնիկական համալսարանից խաբեությամբ խոշոր չափի՝ 1.476.950 ՀՀ դրամ գումար հափշտակելու փորձին օժանդակելու համար:

Հիշեցնենք, որ Վահե Կամոյի Կիրակոսյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի հրամանով 17.02.2015թ. ազատվել էր աշխատանքից՝ վստահությունը կորցնելու հիմնավորմամբ:

Վահե Կամոյի Կիրակոսյանն իր նախկին պետ Վլադիմիր Խոեցյանի և Պոլիտեխնիկի նախկին պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանի հետ աղմկահարույց մի շարք հարցազրույցներ էր տվել՝ Պոլիտեխնիկում նոր վարչակազմի կողմից համալսարանում կարգապահության և օրինականության վերականգնման աշխատանքները որակելով որպես ապօրինություններ և ճնշումներ:

Վահե Կիրակոսյանը տարբեր լրատվամիջոցներում տպագրված մտացածին, վարկաբեկիչ և ապատեղեկատվություն պարունակող բազմաթիվ նյութերի հեղինակ է, ինչպես նաև՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից հաճախ հիշատակվող և ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին վերագրվող Պոլիտեխնիկի «աղմկահարույց» սկանդալների հրահրիչներից է:
























ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ