Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով

ՍՊՈՐՏՍՄԵՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՔՈՒ ՄԵԿՆԵԼ, ԲԱՅՑ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԻ՞

Արխիվ 12-16

ՍՊՈՐՏՍՄԵՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՔՈՒ ՄԵԿՆԵԼ, ԲԱՅՑ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԻ՞

 

Երեկ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողներս փորձեցինք ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻՑ մեկնաբանություն ստանալ` Բաքվում այս օրերին ընթացող օլիմպիական խաղերի եւ մեր մասնակիցների մասին: Սակայն, ի զարմանս մեզ, մեր մարզիկների գոնե հաղթանակներին անդրադառնալու փոխարեն, պարոն նախարարը խոսեց կարճ ու կոնկրետ. «Շատ նորմալ եմ գնահատում»: Եվ թեպետ անգամ միջազգային մամուլն է գրում, որ ադրբեջանցիները, մեղմ ասած, բացասական տրամադրվածություն ունեն հայ մարզիկների նկատմամբ, բայց Գ. Ղազարյանը հերքեց. «Չկա տենց բան, ես ամեն օր կապնվում եւ խոսում եմ մեր մարզիկների հետ, ամեն ինչ շատ նորմալ է: Դա անվտանգություն խնդիր է, որն իրենք պահպանում են»: Իսկ թե որքանո՞վ է ճիշտ համարում հայերիս մասնակցությունը նավթադոլարներով կազմակերպված Եվրոպական խաղերին` վերջինս վրդովվեց. «Բազմիցս այդ հարցին պատասխանել եմ ու էլ չեմ պատասխանելու, որովհետեւ իմ միտքն արդեն արտահայտել եմ: Բնական է` պետք է գնային, մի՛ խառնեք քաղաքականությունն ու սպորտը: Սա սպորտ է, եւ եթե առաջին Եվրոպական խաղերն է, դա չի նշանակում, որ Ադրբեջանի սեփականությունն է...»: Ինչեւէ, հիշեցնենք պարոն նախարարին, որ երգարվեստն էլ քաղաքականություն չէ, բայց երբ Բաքվում կայացավ հանրահայտ «Եվրատեսիլ» երգի մրցույթը, մերոնք բոյկոտեցին: Բայց այն, ինչ ասաց, Գ. Ղազարյանը իր` Բաքու չմեկնելու վերաբերյալ, ոչ պակաս ուշագրավ էր. «Ծանրաբեռնվածության պատճառով չմեկնեցի»: Երբ ակնարկեցինք, որ գուցե վա՞խ կար, հավելեց. «Բացարձակ, ես պատրասակամ եմ հենց հիմա էլ գնալու, սպորտսմենները վախ չեն ունենում, ասեմ` իմացեք»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ