Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐ. ՄՐՑՈՒՄԱՅԻՆ ՕՐՆ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐ. ՄՐՑՈՒՄԱՅԻՆ ՕՐՆ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 


Բաքվում շարունակվում են Եվրոպական ամառային առաջին խաղերը, այսօր բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից երկուսը դուրս եկան ռինգ. Արտյոմ Ալեքսանյանը 49 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում մենամարտեց Իսրայելի ներկայացուցիչ Դավիթ Ալավերդյանի հետ, պարտություն կրեց 0։3 հաշվով եւ  դուրս մնաց հետագա պայքարից: Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Արամ Ավագյանը եւս պարտություն կրեց։ 56 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում հայ մարզիկի մրցակիցը բուլղարացի Ստեֆան Իվանովն էր, որին հայ բռնցքամարտիկը պարտվեց 1։2 հաշվով։ Մեր մյուս բռնցքամարտիկներից երկուսը ռինգ դուրս կգան վաղը, Հայաստանի պատվիրակության մամուլի պատասխանատու Կարեն Գիլոյանը մրցավայրից  փոխանցում է.ՙՎաղը ռինգ դուրս կգա 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը: Դա տեղի կունենա Երևանի ժամանակով 13:30: Մրցակիցը բուլղարացի Էլիան Դիմիտրովն է: Իսկ Բարսեղյան - Դիմիտրով մենամարտին կնախորդի Ալբերտ Սելիմով (Ադրբեջան) - Օթար Երանոսյան (Վրաստան) մենամարտը: Երեկոյան մրցահերթում էլ ռինգ դուրս կգա 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը: Մեր բռնցքամարտիկի մրցակիցը հունգարացի Նանդոր Կսոկան է՚:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ