Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը

ՊԱԿԱՍԵԼ Է 20 ՍՏԱՑՈՂ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ

Արխիվ 12-16

ՊԱԿԱՍԵԼ Է 20 ՍՏԱՑՈՂ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ


Քննական շրջանը, ինչպես ասում են, բուռն ընթացքի մեջ է: Հայտնի են քննական արդյունքները (որոշ քննական առարկաներից):

 

 

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ այս տարի գրեթե բոլոր առարկաների քննական արդյունքները` նախորդ տարվա ճիշտ կրկնօրինակն են, սակայն որոշ առարկաների արդյունքներն անշուշտ այլ են. «Օրինակ` ֆիզիկա առարկայի միջին միավորը այս տարի փոքր-ինչ վատացել է: Միջին գնահատականը մեկ բալով ցածր է նախորդ տարվանից: Այս տարի միջին միավորը 11-ն է, պակասել է նաեւ 20 ստացող դիմորդների թիվը»:

Խոսելով քննական գործընթացի մասին` պարոն Մելիքյանը նշեց, որ գրավոր աշխատանքները մի քանի անգամ մեքենան ստուգում է` բոլոր տեսակի տեխնիկական թերությունները վերացնելու համար: Ամենաշատ բողոքներն այս տարի գրանցվել են Կենսաբանություն առարկայից: «Դա բնական է, քանի որ Կենսաբանություն առարկային մասնակցած դիմորդների թիվը շատ ավելի մեծ է եղել»,- բացատրեց պարոն Մելիքյանը` հույս հայտնելով, որ այս տարի ավելի քիչ բողոքներ են ակնկալում, անցյալ տարի էլ քիչ է եղել, քանի որ զգոն են բոլոր տեսակի տեխնիկական վրիպակների հանդեպ:

ԴԻՄՈՐԴԻ ՄՈՏ ՎԱՅ-ՖԱՅԻ ՍԱՐՔ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

«Իրավունքի» հարցին, թե բջջային հեռախոսներից, ծածկագրերից օգտվելու դեպքեր արձանագրե՞լ են քննության կազմակերպիչները, Գ. Մելիքյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Ներկա կանոնակարգի փոփոխությունը թույլ է տալիս քննասենյակից հեռացնել դիմորդին, եթե նրա մոտ հայտնաբերվի բջջային հեռախոս, ծածկագիր եւ այլն… Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի քիչ դեպքեր են գրանցվել բջջային հեռախոսի հայտնաբերման, ծածկագրից օգտվելու, սակայն դիմորդներից մեկի մոտ վայ-ֆայի սարք են հայտնաբերել, ինչի արդյունքում դիմորդը հեռացվել է քննակենտրոնից: Եվ այդ դիմորդը չի մասնակցի երկրորդ փուլին»,- ասաց Մելիքյանը:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ