Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը

ԱՇՈՏՅԱՆՆ ԱԿՆԱՐԿԵՑ` ՔՎԵԱՐԿԵԼՈՒ Է ՈՍՏԱՆԻԿ ՄԱՐՈՒԽՅԱՆԻ ՕԳՏԻ՞Ն

Արխիվ 12-16

ԱՇՈՏՅԱՆՆ ԱԿՆԱՐԿԵՑ` ՔՎԵԱՐԿԵԼՈՒ Է ՈՍՏԱՆԻԿ

ՄԱՐՈՒԽՅԱՆԻ ՕԳՏԻ՞Ն

 

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր Հայաստանի Ճարտարագիտական համալսարանում իր ելույթում ասաց, որ համալսարանում սկսված դրական շղթան նաեւ իր շնորհիվ է, քանի որ ինքն է նշանակել Թոքմաջյանին: Նաեւ հավելեց, որ անձնական խնդիրներ չունի ոչ մեկի հետ, իսկ եթե ունի, ապա դրանք փորձում է լուծել համապատասխան ձեւով: Նախարարը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, անգամ իրեն քննադատող դասախոսին իր ֆեյսբուքյան գրառումներին հետեւելու համար: «Իմ սիրտը շատ է ցավում անկախ խնդիրներ լինել-չլինելուց»,- ասաց նախարարը:

Նախարարը հիշեցրեց` ճարտարագիտական համալսարաննը Թոքմաջյանի ղեկավարման այս մեկ տարին տարբեր խրախուսանքների ու փաստաթղթերի է արժանացել: Աշոտյանը հորդորեց ուսանողներից չնեղանալ. «Այն ամենը, ինչ ես գիտեմ, որոշակի հիմք է ծառայում գուցե ինչ-որ չափով ծայրահեղական ու օբյեկտիվ, լինելու արդարությունը պահելու համար: Ես չեմ ուզենա, որ ձեր թոռների հետ վարվեն այնպես, ինչպես վարվել են կառավարման խորհրդի անդամների հետ»:

Նախարարն անդրադարձավ նաեւ ռեկտորի պաշտոնի համար պայքարող Հովհաննես Թոքմաջյանին ու Ոստանիկ Մարուխյանին: «Չեմ ուզում ոչ Թոքմաջյանին, ով լավ ռեկտոր էր ճարտարապետա-շինարարական համալսարանում, ոչ էլ Ոստանիկ Մարուխյանին, ով լավ ռեկտոր էր ճարտարագիտական համալսարանում պաշտպանել: Ես քվեարկելու եմ խղճի մտոք, չեմ էլ ուզում ասել` ում եմ քվեարկելու, քանի որ արդեն պարզ է: Հիշե՛ք ձեր թոռների ու երեխաների մասին»,- եզրափակեց իր ելույթը Աշոտյանը:

Ըստ էության, Արմեն Աշոտյանը անուն չտվեց, բայց հասկանալի է` կարծես թե կողմ է քվեարկելու Ոստանիկ Մարուխյանին: ԿԳ նախարարից հետո ելույթներով հանդես եկան Հովհաննես Թոքմաջյանն ու Ոստանիկ Մարուխյանը: Թոքմաջյանն իր խոսքն ուղղեց իր գործընկներներին, որոնցով հպարտանում է: «Պոլիտեխնիկն իր առաքելությունն է կատարում է ամբողջ տարածաշրջանում, որի մասին հպանցիկ խոսվեց»,- ասաց Թոքմաջյանը: Նա հայտարարեց, որ իրեն քաղաքական առումով սատարելու մասին խոսք չկա: Եզրափակիչ խոսքում Թոքմաջյանը կոչ արեց քվեարկել խղճի մտոք: Իսկ իր դեմ խոսող ուսանողներին կոչ արեց չգործել ուրիշի թելադրանքով: «Համաձայն չլինելով Ձեզ հետ` սիրում եմ ձեզ»,- ասաց ռեկտորի պաշտոնակատարը:

Ոստանիկ Մարուխյանն էլ կոչ արեց քվեարկել խղճի մտոք, ապա ափսոսանք հայտնեց, որ իր ղեկավարման տարիներին ձեռքբերումների մասին չխոսվեց:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ