Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը

ԿԱՐԵՆ ԴՈՒՐԳԱՐՅԱՆ. ««ԱՆՈՒՇ» ՕՊԵՐԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՍՊԱՌՎԱԾ ԼԻՆԵԼ»

Արխիվ 12-16

ԿԱՐԵՆ ԴՈՒՐԳԱՐՅԱՆ. ««ԱՆՈՒՇ» ՕՊԵՐԱՆ

ՉԻ ԿԱՐՈՂ ՍՊԱՌՎԱԾ ԼԻՆԵԼ»


Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերայի գրական-թատերական կոմպոզիցիան օրերս ներկայացրել է Արցախում եւ Հայաստանի մի քանի մարզերում: Տվյալ նախագծով նպատակ ունեն Հայաստանի մարզերում եւ Արցախում հանրահռչակելու օպերային արվեստը: Սակայն, օրերս Բյուրականում կայացած մշակութային քննարկման ընթացքում երաժշտագենտերից մեկն ասաց, մարդիկ կան, որ «Անուշ» նայելու իրենց լիմիտը սպառել են: Ըստ նրա մենք ունենք շատ հայ հեղինակներ, որոնց գործերն անտեսվում են թատրոնի կողմից:

«Իրավունքի» հետ զրույցում թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր ԿԱՐԵՆ ԴՈՒՐԳԱՐՅԱՆՆ այս մասին ասաց. «Մարդիկ շատ են սիրում «Անուշ» օպերան: Ե՛ւ ներկայացման երաժշտությունը, ե՛ւ Թումանյանը սպառված չի կարող լինել, որովհետեւ դա մեր արյան մեջ է: Եթե «Անուշը» սպառված լինի, նշանակում է` բոլոր դպրոցական դասագրքերից պիտի հանեն այն, ասելով, թե արդեն սպառված թեմա է: Կարծում եմ` «Անուշը» եղել է այս թատրոնում եւ միշտ էլ կլինի, որովհետեւ առաջին ազգային օպերան է, պետք է հպարտությամբ, մեր ձեռքերի ու ուսերի վրա տանենք այն: Պետք է նշել, որ այն գրական-երաժշտական-թատերականացված կոմպոզիցիա է, որտեղ ընդգրկված են ամենագեղեցիկ, ամենասիրված երաժշտական հատվածները` համեմված Թումանյանի խոսքերով»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ