Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով

ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ. ԲԱՔՈՒՆ ԵՐԿՐՊԱԳՈՒՄ Է ՄԵՐ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԻՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

 

ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ. ԲԱՔՈՒՆ ԵՐԿՐՊԱԳՈՒՄ Է ՄԵՐ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԻՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ

 

 

 

Բաքվում շարունակվում են Եվրոպական ամառային առաջին խաղերը, բռնցքամարտի մրցաշարում վերջապես հայ մարզիկին հաջողվեց սեփական գործողություններով ձեռնունայն թողնել մրցավարներին եւ դրական արդյունք գրանցել: Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Աբգարյանը 52 կգ քաշայինների պայքարում 1/8 եզրափակչում հանդիպեց հունգարացի Նանդոր Ցոկայի հետ եւ հաղթեց 2:1 հաշվով: Հունիսի 23-ին կայանալիք քառորդ եզրափակչում հայ բռնցքամարտիկը կմրցի սլովակ Ուիլիամ Տանկոյի հետ: Ավելի վաղ ռինգ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչներից եւ ոչ մեկին չէր հաջողվել մեկնարկել հաղթանակով, ինչը մեծամասամբ մրցավարական կողմնակալության արդյունք էր: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանն այս առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է. ՙԲաքուն ինչպես միշտ չի կարողանում պահել արդար խաղի կանոնները։ Մրցավարները մեր բռնցքամարտիկներին ոչ մի կերպ միավոր չեն տալիս։ Այսօր էլ Սամվել Բարսեղյանը, ունենալով բացարձակ առավելություն բոլոր երեք ռաունդներում, պարտություն է կրում, այն էլ 3:0 հաշվով։ Բաքուն, անկախ նրանից, թե ով է մեր մրցակիցը, երկրպագում է մեր հակառակորդին այնպես, ինչպես իրենց մարզիկներին։ Սամվել Բարսեղյանից հետո ռինգ է դուրս եկել Նարեկ Աբգարյանը։ Նարեկն ունեցել է բացարձակ առավելություն, սակայն մրցավարները երկու ռաունդներում միավորները տվել են հունգարացուն։ Նարեկը երրորդ ռաունդն այնպես է անցկացրել, որ մրցավարներին այլևս անելու բան չի մնացել և նրանք հաղթանակը շնորհել են Նարեկին։ Մեր մարզիկը ստիպել է լռել Բաքվի երկրպագուներին։ Այս ճնշող մթնոլորտում թերևս զարմանալի է մեր պատվիրակության պահվածքը։ Նրանք մեր տղաների կողքին նույնիսկ մենամարտերի օրերին չեն լինում։ Նրանք հայտնվում են միայն տղաների պարանոցին դափնիներ կախելու ժամանակ՚։

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ