Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով

«ՄԻԱՍԻՆ ՔԻ՞Չ ԵՆՔ ԱՂ ՈՒ ՀԱՑ ԿԵՐԵԼ». ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ԿԱՆԱՅՔ ՄԵԿ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ

Արխիվ 12-16

«ՄԻԱՍԻՆ ՔԻ՞Չ ԵՆՔ ԱՂ ՈՒ ՀԱՑ ԿԵՐԵԼ». ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ԿԱՆԱՅՔ ՄԵԿ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ

 

 

Կարսում թուրք և հայ կանայք հավաքվել են և իրենց պատրաստած ճաշատեսակները հյուրասիրել քաղաքացիներին, տեղեկացնում է Hye Tert-ը։ Կովկասի առևտրի և զարգացման հանգույցը Կարսի մշակութային ուսումնասիրությունների միության հետ համատեղ «Միասին քի՞չ ենք աղ ու հաց կերել» խորագրով միջոցառում է կազմակերպել։ Միջոցառմանը մասնակցել են Գյումրի քաղաքից եկած հայուհիներն ու Կարսի կանայք։ Համատեղ մշակութային ժառանգության, երկու ժողովուրդների միջև կամուրջներ ստեղծելուն միտված նախագիծն ընդգծել է ուտելու մշակույթի միջև առկա նմանությունները։

Նախագծի համակարգող Իհսան Քարայազըն ասել է, որ գյումրեցի ու կարսեցի կանանց ճաշերի մշակույթն ու ընդհանուր բաղադրատոմսերի առկայությունը վկայում է այն մասին, որ ժամանակին նրանք համատեղ են ապրել։

«Համատեղ ապրած գեղեցիկ օրերը պետք է հիշվեն, և հասարակությունը պետք է տեղեկանա։ Մեր նպատակը ճաշերի միջոցով Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցում մեր նպաստը բերելն է»,-ասել է նա։

Նախագծի շրջանակում Գյումրիի և Կարսի տարբեր գյուղերից ու շրջկենտրոններից ընտանիքներ են հյուրընկալվել:

«Մարդիկ իրենց խոհանոցներում մեզ տեղ են տվել։ Մեզ համար հատուկ ճաշատեսակներ են պատրաստվել։ Մենք այդ ճաշերի պատմությունները,  ընտանիքի հուշերը հավաքեցինք։ Բոլոր այդ պատմությունները գրքի են վերածվելու։ Իրականում Գյումրիի ու Կարսի կանայք  երկու հարևան քաղաքներում են ապրում, սակայն միևնույն ժամանակ, նրանք այնքան հեռու են»,-ասել է Քարայազըն։

 

 

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ