Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

Ս. ՍԱՐՈՅԱՆ. «ՄԵՌՆԵՄ ՕՐԵՆՔԻՆ, ԹՈՂ ՉԱՆԵՆ` ՉԲՌՆՎԵՆ»

Արխիվ 12-16

Ս. ՍԱՐՈՅԱՆ. «ՄԵՌՆԵՄ ՕՐԵՆՔԻՆ, ԹՈՂ ՉԱՆԵՆ` ՉԲՌՆՎԵՆ»

«Շատ վատ եմ վերաբերվում էլեկտրաէներգիայի թանկացմանը ու ընդհանրապես բոլոր տեսակի թանկացումներին, բայց ձեռներս ճար չկա` պիտի տանք»,- մեր հարցին ի պատասխան` ասաց գեներալ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

 

 

Նույն կերպ բացասական է հոսանքի թանկացմանը վերաբերվում նաեւ գեներալ Սեյրան Սարոյանը, բայց. «Դե ինչ անենք, թողնենք լույսերն անջատե՞ն: Դուք գիտեք մեր դուրը գալի՞ս է էս վիճակը, մի հոսանք մուծող էլ ես եմ, կարո՞ղ ա ուշքս գնում է` տանեմ փողերս տամ հոսանքին: Բայց ինչ անենք»,- ասաց գեներալը:
Ապա անդրադառնալով օրերս քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանին` քրեական աշխարհում հայտնի Կայարանցի Թեւոսին, ով օրերս գեներալին պատկանող Բենթլի մեքենայով ապօրինի հրազեն պահելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման էր ենթարկվել, ասաց. «Իմ բարեկամն է, հիմա բարեկամից կարա՞ս հրաժարվես: Ի՞նչ կապ ունի բարեկամդ ով ա` մեկը մինիստրա, մեկը` նախարար, մեկն էլ կարողա էդ մարդը լինի: Իմ համար ինքը չուժոյ մարդ չի: Էդ ատրճանակներն էլ իրենը չեն եղել, ինքը երբեք իր մոտ էդպիսի բաներ չի պահում, իր ընկերներից հետը մարդիկ են եղել, ովքեր սիրում են ըտենց բան: Հիմա ինչ կա, պահել են, կպատժվեն. մեռնեմ օրենքին, թող չանեն` չբռնվեն»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ