Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

«ԷԼԻՏԱՐԱՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ» ՕՁ ՈՒ ԿԱՐԻՃԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՊԱՏՃԱՌ

Արխիվ 12-16

«ԷԼԻՏԱՐԱՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ» ՕՁ ՈՒ ԿԱՐԻՃԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՊԱՏՃԱՌ

Վերջին ժամանակներս հատկապես մայրաքաղաքից շատ են ահազանգերը` օձերի տարածման հետ կապված: Բնապահպան Կարինե Դանիելյանը մեզ հետ զրույցում եւս հաստատեց այդ փաստը՝ օձերի տարածումը Երեւանում կապելով հետեւյալ հանգամանքի հետ.

 

 

-Մենք` բնապահպաններս, դեռեւս 2007թ. հրատարակել էինք գիրք, որտեղ նշել էինք, որ տարեցտարի մայրաքաղաքում աճելու է օձերի եւ կարիճների խայթոցների քանակը, քանի որ մեր քաղաքաշինությունը դեռեւս անկախության տարիներից մայրաքաղաքը սկսել է վերածել անապատի, այսինքն` անցնում ենք ասֆալտ-բետոնային անապատի: Մի կողմից իրականացվում է կանաչապատում, իսկ մյուս կողմից՝ քաղաքաշինությունը գալիս եւ ջնջում է կանաչ տարածքները: Օրինակ՝ Մոնումենտի դիմացի հսկա անտառային զանգվածը տրվել է վիլլաների, շատ ավելի վատ վիճակ է Հյուսիսային պողոտայում. մի հատ ծառի տեղ չկա: Իսկ եթե մենք առանց կանաչ` միայն էլիտար շենքեր ենք ուզում, ուրեմն` պետք է պատրաստ լինենք օձերի եւ կարիճների հետ բնակվելուն:

35 ԴԵՊՔԵՐԻՑ 14-Ը ԳՐԱՆՑՎԵԼ Է
ԵՐԵՎԱՆՈՒՄ
Իսկ թե այս տարի արդեն օձի խայթոցից քանի տուժածներ են դիմել բժշկական կենտրոններ, փորձեցինք պարզել ԱՆ Թեժ գծի աշխատակից Կարինե Հախումյանից, ով նկատեց.
- Այս տարի` այօրվա դրությամբ, 35 օձի խայթոցի դեպք է գրանցվել հանրապետությունում՝ անցած տարվա նույն ժամանակահատավածի 33 դեպքի դիմաց: Այս տարվա 35 դեպքերից 14-ը գրանցվել է Երեւանում, 6 դեպք` Արմավիրում, 6-ը՝ Արարատում, Արագածոտնի եւ Վայոց ձորի մարզում՝ 4-ական դեպքեր եւ ընդամենը մեկ դեպ՝ Սյունիքում: Բոլոր բուժկենտրոնները ապահովված են հակաթույնով, հիմնականում հանրապետությունում տարածում ունի գյուրզա տեսակի օձը: Այս տարի օձի խայթոցից արձանագրվել է մահվան մեկ դեպք:  
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ