Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

ՀՀ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԸ ԽՈՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ՀՀ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԸ ԽՈՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ

 

ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ


Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Վրաստանի՝ պատիժների կատարման և իրավական օգնության  նախարար Գեորգի Մղեբրիշվիլին այսօր ստորագրել են քրեակատարողական ոլորտում համագործակցության մասին հուշագիր: Փաստաթղթի շրջանակում կողմերը կհամագործակցեն քրեակատարողական ծառայության արդյունավետ կառավարման, քրեակատարողական ոլորտի հետ կապված օրենսդրության զարգացման, ՔԿՀ-ների անվտանգության ապահովման ուղղություններով: Նախատեսվում է իրականացնել նաև կալանավորված անձանց և դատապարտյալների նյութակենցաղային ապահովման, նրանց բժշկական սպասարկման, վերասոցիալականացման և վերաինտեգրման, պրոբացիոն ծառայության ոլորտում կրթական ու փորձի փոխանակման ծրագրեր:

Հուշագրի սրտորագրելուց հետո Վրաստանի պատիժների կատարման եւ պրոբացիայի հարցերով նախարար Գիորգի Մղեբրիշվիլին ՔԿՎ-ում հանդիպեց ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի հետ, քննարկվեցին երկոևստեք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Ինչից հետո Վրաստանից ժամանած հյուրերը այցելեցին նորակառույց Արմավիր ՔԿՀ:

Շրջայց կատարելուց հետո Գիորգի Մղեբրիշվիլին iravunk.com-ի թղթակցի հետ զրույցում կիսվելով տպավորություններով հակիրճ նշեց.

-Ինձ վրա շատ մեծ տպավորություն թողեց Արմավիր ՔԿՀ-ի ժամանակակից պայմանները, այստեղ ամեն պայմանները ստեղծված են, որպեսզի դատապարտյալը իրեն լիարժեք զգա:

Արթուր Օսիկյանն էլ անդրադռանալով հուշագրի ստորագրմանը մասնավորապես նկատեց.՚՚

- Կարծում եմ սա շատ լավ ազդակ կհանդիսանա հետագա համագործակցության համար: Պետք է նշեմ, որ արդեն իսկ ձեռք է բերվել փոխադարձ համագործակցություններ ՝պատիժների իրականացման եւ պրոբացիայի հետ կապված:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ