Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

ԱՐԴԱՐԱԴԱՏ ԴԱՏԱՐԱՆԸ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՄԵՐԺԵՑ ԲԱՐԴԱԿՉՅԱՆԻ ՀԱՅՑՆ ԸՆԴԴԵՄ «ԻՐԱՎՈՒՆՔ ՄԵԴԻԱՅԻ» ԵՎ ԼՐԱԳՐՈՂԻ

Արխիվ 12-16

ԱՐԴԱՐԱԴԱՏ ԴԱՏԱՐԱՆԸ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՄԵՐԺԵՑ ԲԱՐԴԱԿՉՅԱՆԻ ՀԱՅՑՆ ԸՆԴԴԵՄ «ԻՐԱՎՈՒՆՔ ՄԵԴԻԱՅԻ» ԵՎ ԼՐԱԳՐՈՂԻ

 

Այսօր Երեւանի Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր ՌՈՒԲԵՆ ԱՓԻՆՅԱՆԻ նախագահությամբ, կայացվեց Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանի հայցով` ընդդեմ «Իրավունք մեդիայի» եւ լրագրող Հրանտ Սարաֆյանի դատական վճիռը: Սույնի ուժով մերժվեց Աստծո ծառա Լ. Բարդակչյանի հայցն ընդդեմ «Իրավունք մեդիայի» եւ Հրանտ Սարաֆյանի, միեւնույն ժամանակ, փաստաբանական ծախսերի համար` յուրաքանչյուրի մասով 100 հազարական դրամ պետք է բռնագանձվի Լ. Բարդակչյանից:

Ճիշտ տեղին է մեջբերել «Իրավունքի» շահերը դատարանում պաշտպանող «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ մի առիթով առաջ քաշած թեզը. «Հավատքիս, պատվիս, հայրենիքիս չդիպչեք» եւ կոնկրետ այս գործով հնչեցրած գնահատականը. «Դատական ակտը իրավաչափ էր եւ հեղինակավոր»:

Հիշեցնենք, որ հայցվորն` ի դեմս Լ. Բարդակչյանի, պահանջում էր «Իրավունք մեդիայից» ներողություն խնդրել «Ավետարանական եկեղեցին` փակել եւ լուծարել» հոդվածում «Լ. Բարդակչյանի կողմից  Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հասցեին արվել է նողկալի արտահայտություն» նախադասության համար, քանի որ, ըստ հայցվոր կողմի, «նողկալի» բառով ոտնահարվել է Ավետարանական եկեղեցու հովվի պատիվն ու արժանապատվությունը, իսկ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ից` հօգուտ իրեն պահանջում էր բռնագանձել ո՛չ ավել, ո՛չ պակաս 1.000.000 դրամ:

Ինչեւէ, երբ փաստերն աղաղակող են, դատարանում պատասխանող կողմի փաստաբանը պրոֆեսիոնալ, իսկ դատարանն` արդարադատ, ճշմարտությունն ու արդարությունը հաղթում է: Այնպես որ, մի՛ դատիր, որ չդատվես, եւ սա ասում է ոչ թե «Իրավունքն», այլ Սուրբ Գիրքը` Աստվածաշունչը:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ