Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

ԲԱՔՈՒ ՄԵԿՆԱԾ ՍԱՄԲՈՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԵՎԷ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՉԻ ՏՎԵԼ, ԵՂԱԾԸ ՊՐՈՎՈԿԱՑԻԱ Է

Արխիվ 12-16

 

ԲԱՔՈՒ ՄԵԿՆԱԾ ՍԱՄԲՈՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԵՎԷ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՉԻ ՏՎԵԼ, ԵՂԱԾԸ ՊՐՈՎՈԿԱՑԻԱ Է.Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հանդես է եկել  պաշտոնական հայտարարությամբ


 

 

 

Հայտնում ենք, որ Հայաստանի սամբոյի պատվիրակությունը, գտնվելով ս. թ. հունիսի 21-ից 23-ը Բաքվում անցկացվող Առաջին Եվրոպական խաղերին, ի դեմս մեր սամբիստների Աշոտ Դանիելյանի, Տիգրան Կիրակոսյանի, Սոսե Բալասանյանի, մարզիչներ Վովիկ Խոջայանի, Էռնեստ Միրզոյանի, Վիկտորիա Լավրենովայի և ՀՍՖ նախագահ Լևոն Հայրապետյանի` Բաքու մեկնելուց առաջ և հետո ոչ մի հարցազրույց չեն ունեցել որևէ ԶԼՄ-ների հետ:

Karabakh-life.am կայքում զետեղված հարցազրույցը պարզապես հանդիսանում է պրովոկացիա, քանի որ այնտեղ զետեղված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

 

Պաշտոնապես հայտարարում ենք, որ մեր պատվիրակությունը ս. թ. հունիսի 21-23-ը Բաքվում գտնվելու ժամանակ արժանացել է բարձր մակարդակի հյուրընկալության, ջերմ վերաբերմունքի, բարյացակամության, պատշաճ ուշադրության, որևէ հարցում ոչ մի տեսակի խնդիրներ չեն ծագել: Ադրբեջանի ուժային կառույցների աշխատակիցները ուղեկցում էին մեզ ամենուր`ապահովելով մեր անվտանգությունը: Եվրապական խաղերի մրցանակային 3-րդ տեղի համար ընթացող գոտեմարտի ժամանակ մեր մարզուհի Սոսե Բալասանյանը ստացել էր գանգ-ուղեղային վնասվածք, որից հետո անմիջապես մեր մարզիչների ու բուժ անձնակազմի ուղեկցությամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ցուցաբերվել է օպերատիվ բուժօգնություն /ՄՌՏ, ԿՏ, Ուզի, Ռենտգեն և այլ հետազոտումներ/: Այդ առիթով Հայաստանի սամբոյի ֆեդերացիան իր երախտագիտությունն է հայտնում Բաքու-2015 Առաջին Եվրոպական խաղերը սպասարկող բուժանձնակազմին ժամանակին ցուցաբերած բուժօգնության կապակցությամբ, ինչպես նաև մեր անվտանգությունն ապահովող ուժային կառույցների աշխատակիցներին և տեղեկացնում, որ ներկայումս Սոսե Բալասանյանը իրեն լավ է զգում և պետք է շարունակի բուժումը տնային պայմաններում:

Նշենք, որ Karabakh-life.am կայքը հրապարակել է հարցազրույց արցախցի մարզուհի Սոսե Բալասանյանի անձնական մարզչի՝ Իվան Ազիզբեկյանի եւ ՀՀ սամբոյի հավաքականի գլխավոր մարզիչ Էռնեստ Միրզոյանի հետ:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ