Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ` ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՑՈՒՅՑԻ՞Ն

Արխիվ 12-16

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ` ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՑՈՒՅՑԻ՞Ն


Բաղրամյան պողոտայում հոսանքի թանկացման դեմ պայքարը շարունակվում է, որին մասնակցում են ոչ միայն հայ քաղաքացիներ, այլեւ արտասահմանցիներ: «Իրավունքի» տեղեկություններով` երեկ ակցիային մասնակցել են նաեւ ԱՄՆ դեսպանատան մի շարք աշխատակիցներ: Փորձեցինք պարզաբանում ստանալ Հայաստանի ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղար Թագուհի Ջահուկյանից, բայց վերջինս խնդրեց հարցն ուղարկել գրավոր: Ոստիկանության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանից պարզեցինք` ոստիկանությունն ունի՞ նման տեղեկություն, թե` ոչ: «Այսի՞նքն»,- հարցին հարցով պատասխանեց Արմեն Մալխասյանը: Հստակեցրինք` ոստիկանությունը կհաստատի՞ մեր տեղեկությունները: «Ձեր հարցը կապ չունի ոստիկանության հետ: Դիմեք ակցիայի մասնակիցներին: Ոստիկանությունն ահագին հեռու է կանգնած ակցիայի մասնակիցներից»,- եզրափակեց Մալխասյանը` ըստ էության ո՛չ հերքելով, ո՛չ հաստատելով մեր տեղեկությունները:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ