Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

Սա չորրորդ դեպքն է, երբ Բաղրամյան պողոտան փակ լինելու պատճառով խաթարվում է շտապբուժօգնության աշխատան

Արխիվ 12-16

Սա չորրորդ դեպքն է, երբ Բաղրամյան պողոտան փակ լինելու պատճառով խաթարվում է շտապբուժօգնության աշխատանքը

 

Չխաթարենք կարևոր ծառայության աշխատանքը

Երեկ ժամը 22։25-ին Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում ստացված կանչն սպասարկելու նպատակով բրիգադը նշված հասցե է հասել 22։34-ին։ Սակայն ծայրահեղ ծանր վիճակում 87 տարեկան կնոջը հիվանդանոց հասցնելու համար շտապբուժօգնության մեքենան ստիպված է եղել շրջանցել Բաղրամյան պողոտան և երկար ճանապարհ անցնել Հերացի համալսարանական կլինիկա հասնելու համար։ Ցավոք, կինը հիվանդանոցում մահացել է։


Սա վերջին մի քանի օրում չորրորդ դեպքն է, երբ Բաղրամյան պողոտան փակ լինելու պատճառով խաթարվում է շտապբուժօգնության աշխատանքը։ Հունիսի 25-ին Զուրաբյան 6 հասցեից հղի կնոջը հիվանդանոց հասցնելու համար բժիշկը ստիպված է եղել Կասկադի մոտից ոտքով հասել ծննդաբերող կնոջը, այնուհետև նրան կրկին ոտքով տեղափոխել շտապբուժօգնության մեքենայի մոտ։ Այսպես, կնոջը կարողացել են Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական ինստիտուտ հասցնել 40 րոպեում, ինչը հնարավոր էր անել հաշված րոպեներում։ Նույն պատճառով հունիսի 28-ին, ժամը 19.16-ին շտապօգնության բրիգադն ուշացումով է հասել Բաղրամյան 1 փակուղու 14 շենքի սրտային հիվանդ բնակչին։ Նույն օրը, ժամը 1։07-ին կանչ է ստացվել Զարուբյան փողոցի հյուրանոցից։ Այստեղ ոտքը վնասած բնակչին օգնության ցուցաբերելն ուշացել է գրեթե կես ժամով, քանի որ կրկին բրիգադն ստիպված է եղել ճանապարհի մի մասը ոտքով անցնել։ 
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի բուժաշխատողները Բաղրամյան պողոտան դեռևս փակ պահող քաղաքացիներին հորդորում են ավելի գթասիրտ ու շրջահայաց գտնվել և չխաթարել կարևոր ծառայության աշխատանքը։ Շտապ բժշկական օգնության կարիք ունեցող մարդու համար շատ դեպքերում կորցրած րոպեները կարող են ճակատագրական լինել։ Եվ երբեք չենք կարող բացառել, որ այդ մարդը կարող է լինել ցանկացածիս հարազատը կամ հենց ինքներս։


«Շտապբուժօգնության» ծառայություն

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ