Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

ԲԻԲԻՆԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏՎԵԼ ''ՉԹՌՆԵԼ''

Արխիվ 12-16

ԲԻԲԻՆԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏՎԵԼ ''ՉԹՌՆԵԼ''


Մեր հավաստի տվյալների համաձայն` այս օրերին գործուղման անվան տակ Մոսկվայում գտնվող ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինը փորձել է <Ինտեր ՌԱՕ ԵԷՍ>-ում լուծել ՀԷՑ-ում իր պաշտոնանկության եւ <ՌԱՕ ԵԷՍ>-ի համակարգում նոր պաշտոն ստանալու հարցը: Որպես պատրվակ` Բիբինը փորձել է ներկայացնել այն հարցը, թե քանի որ Հայաստանում հոսանքի սակագները իր պահանջած չափով` 17 դրամով չբարձրացան, ուրեմն ինքն այլեւս չի կարող որեւէ պատասխանատվություն կրել ՀԷՑ-ի գործունեության համար: Սակայն <Ինտեր ՌԱՕ ԵԷՍ>-ում Բիբինին հուշել են, որ այս պահին նրա պաշտոնանկությունն առնվազն անցանկալի է, քանի որ դա կնմանվի սպասվող աուդիտի արդյունքներից խուսափելու նպատակով փախուստի, եւ հենց նա կդառնա ՀԷՑ-ի ներկայիս վիճակի թիվ 1 պատասխանատուն: Ընդ որում, եթե աուդիտը Բիբինի կողմից թույլ տրված ապօրինության կոնկրետ փաստեր արձանագրի, ապա տեղափոխումն էլ նրան չի օգնի, քանի որ ՀԷՑ-ի թեման արդեն ծայրահեղ քաղաքականացված է, գտնվում է Կրեմլի ուշադրության կենտրոնում եւ ամեն դեպքում ցուցադրական պատասխան տվողներ պետք է հայտնաբերվեն: Մինչդեռ` Բիբինի պաշտոնանկությունը թույլ տալու դեպքում <Ինտեր ՌԱՕ ԵԷՍ>-ն արդեն կդիտարկվի որպես հետքերը խճճելու համար նրան փախցնող, եւ այդ դեպքում ՀԷՑ-ի այս ողջ պատմությունը կջարդվի հենց <Ինտեր ՌԱՕ ԵԷՍ>-ի ղեկավարության գլխին: Այսինքն` ճիշտ է, որ Բիբինը վերադառնա Երեւան, ամեն ինչ անի, որ չարաշահումներ ի հայտ գալու դեպքում սլաքներն ուղղվեն նաեւ հայաստանյան որոշ համապատասխան չինովնիկների ուղղությամբ: Այդ կերպ` ՀԷՑ-ի հարցը հայ-ռուսական հարթությունից արդեն կտեղափոխվի միաժամանակ երկու երկրների պաշտոնյաների կողմից թույլ տրված զուտ տնտեսական չարաշահումների հարթություն: Իսկ երբ այս պատմությունից քաղաքական բաղադրիչը դուրս գա եւ Կրեմլի ուշադրությունը թուլանա, արդեն <Ինտեր ՌԱՕ ԵԷՍ>-ի շեֆերը կփորձեն նրան հնարավորինս օգնել Բիբինին:

Մեր աղբյուրը միաժամանակ նշում է, որ այս <խորհուրդը> Բիբինը դժկամությամբ է ընդունել` մտահոգված լինելով, որ հանուն Հայաստանի հետ հարաբերությունների` իրեն կարող են առանց վայրկյան անգամ մտածելու զոհաբերել, իսկ <Ինտեր ՌԱՕ ԵԷՍ>-ի շեֆերը կփորձեն հնարավորինս հեռու մնալ, հաշվի առնելով, որ կա նաեւ վտանգ, որ բիբինյան հետքը կհասնի իրենց:


ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ