Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ. «ԲԵՄ ԲԱՐՁՐԱՆԱԼԸ ՀՈՒԶՄՈՒՆՔԻ ԲՈՒՆ Է» (տեսանյութ)

Արխիվ 12-16

ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ.

«ԲԵՄ ԲԱՐՁՐԱՆԱԼԸ ՀՈՒԶՄՈՒՆՔԻ ԲՈՒՆ Է» (տեսանյութ)


Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմաիակն թատրոնում կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն: Երեկոյի ավարտին բեմ դուրս եկավ նաեւ ժողովրդական արտիստի դուստրը`  հանրահայտ ջազ երգչուհի ՏԱԹԵՎԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ով ԱՄՆ-ից Հայաստան էր ժամանել հատուկ հոբելյանական միջոցառման համար: Հայտնի ջազ երգչուհին երկու անակնկալ էր պատրաստել հանդիսատեսի համար: Նախ` հանդես եկավ ոչ թե ջազային իր որեւէ կատարումով, այլ` ժողովրդական պոպուրին կատարեց ջազային մատուցմամբ: Որին հաջորդեց մայր ու դստեր համատեղ զուգերգը, որն անակնկալ էր հանդիսատեսի համար: Դահլիճը քար լռությամբ, շունչը պահած վայելում էր 90-ամյա անզուգական երգչուհու ու դստեր հրաշալի զուգերգը, որը պատմության մեջ կայացավ առաջին անգամ եւ ապացուցեց, որ լավ երգչուհու համար տարիքը երբեք չի խլում ձայնը: ժողովրդի սերը վայելած երգչուհին շունչը տեղը բերելով` ասաց. «Այնքան եմ հուզվել, որ չեմ կարողանում խոսել: Սիրելի ժողովուրդ, այս սերը ես մոտ 60-70 տարի եմ վայելում, շնորհակալ եմ բոլորին: Հուզված էի, թե չէ ավելի լավ կերգեի, ես դեռ ձայն ունեմ»,- ժպիտով ասաց հոբելյարն ու նույն տոնով շարունակեց. «Չկարծե՛ք, թե բեմ բարձրանալը հեշտ բան է, ոչ, հուզմունքի բուն է»:


Առավել մանրամասն` տեսանյութում.

 


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ