Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵԹԵ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԿԱՄ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՕԳՈՒՏ ԲԵՐԻ, ԴԱ ՎԱ՞Տ Է»

Արխիվ 12-16

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵԹԵ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԿԱՄ

ՈՐԵՎԷ ՄԵԿԸ  ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՕԳՈՒՏ ԲԵՐԻ, ԴԱ ՎԱ՞Տ Է»

 

Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ, ՀԴԿ ղեկավարը Արամ Սարգսյանից «Իրավունքը» հետաքրքրվեց` այն  շշուկները, թե ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, հավանաբար, ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի միջոցով քաղաքական դաշտ կմտնի, իրականությո՞ւն են:

Հիշեցնենք` «Իրավունքի»  հետ զրույցում ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը հաստատել էր մամուլում  շրջանառվող այն տեղեկությունները, թե Արա Աբրահամյանը դարձել է ՕԵԿ ղեկավարի որդու նշանադրության քավորը:

Սակայն Արամ Սարգսյանը նշեց, որ չի մեկնաբանում ընտենական  ու անձնական հարաբերությունները: Ինչ վերաբերում է քաղաքական հարցերին, ապա Ա. Աբրահամյանն այն մարդը չէ, ում ծրագրերի վերաբերյալ լինեն միջնորդավորված պատասխաններ: «Եթե նա որեւէ որոշում ունենա, անպայման հրապարակային դա կանի»,- ասաց   փոխնախագահը:

Բայց, ըստ Արամ Սարգսյանի, կլինի Արա Աբրահամյանը, թե որեւէ մեկը, ցանկանում է  Հայաստանին օգուտ բերել որեւէ ծրագրով, դա վա՞տ է: «Ես հիմա չեմ խոսում  Աբրահամյանի նկրտումների մասին, այլ տնտեսական այնպիսի ծրագրի մասին, որը օգուտ կբերի Հայաստանին: Դա լա՞վ է, թե՞ վատ»,-ասաց Սարգսյանը, ապա հավելեց. «Երբ ծրագիր կամ հայտարարություն կլինի, կխոսենք»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ