Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ «ԳՈՐԾ ՏՎԵՑԻՆ»

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ «ԳՈՐԾ ՏՎԵՑԻՆ»


Պարզվում է, որ մինչ ամբողջ երկիրը, աշխարհն էլ վրադիր, զբաղված էր երեւանյան «էլեկտրական» ցույցերով, մի փոքր խումբ զօր ու գիշեր աշխատել է լիովին այլ բանի վրա: Քաղաքական եւ «քաղաքացիական» շրջանակներին քաջ հայտնի երիտասարդ րաֆֆիական Դանիել Իոնեսյանը եւ, այսպես կոչված, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն (որը ժամանակին հոսքագծով արտադրում էր տեսահոլովակներ ընդդեմ ԵՏՄ անդամակցության) փաստաբանական խմբի հետ շտապ ընթացակարգով նախորդ գիշեր Եվրադատարան հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի: Հայցը վերաբերում է հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը ոստիկանության կողմից Բաղրամյան պողոտայում ուժի կիրառմանը եւ դրույթներ է պարունակում, որոնցով առաջարկում է Եվրադատարանին ընդունել ՀՀ ոստիկանությանն այդպիսի գործողություններն արգելող վճիռ: Ինչեւէ, մեր երկրի վրա գործ տվողների պակաս չի զգացվում, եւ, ի դեպ, նաեւ աշխատում է ինչ-որ անհասկանալի «փաստահավաք խումբ»:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ