Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

ՍՊԱՆՎԱԾ ՓՈԽՈՍՏԻԿՆԱՊԵՏԻ ՀԱՅՐԸ՝ ՎԿԱ

Արխիվ 12-16

ՍՊԱՆՎԱԾ ՓՈԽՈՍՏԻԿՆԱՊԵՏԻ ՀԱՅՐԸ՝ ՎԿԱ

2009թ.-ին սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի  սպանության գործով օրեր առաջ ԱԱԾ-ում հարուցված առանձին պաշտոնատար անձանց կողմից  իրենց լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ քրեական գործով փոխոստիկանապետի հայրը` Պետրոս Մհերյանը ներգրավված է որպես վկա: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց անձամբ Պ. Մհերյանը:  Հիշեցնենք, որ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանը սպանվել է 2009թ.-ի փետրվարի 3-ին` վերելակից դուրս գալու ընթացքում:
Անդրադառնալով գործի ընթացքին` փոխոստիկանապետի հայրը նկատեց.
- Ինձ տեղեկացրել են, որ դեռեւս ուսումնասիրում են գործի նյութերը: Ինձ էլ դեռ չեն կանչել, չնայած ասել են, որ ներգրավված եմ որպես վկա: Չնայած ասեմ, որ պաշտոնապես ինձ ոչինչ չեն ասում, բայց որ մեծամասշտաբ քննություն է այս պահին ընթանում, դա` հաստատ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ