Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

ՀԻՄԱ ԷԼ ԲԵՆԶԻՆԻ՞ՆԸ

Արխիվ 12-16

ՀԻՄԱ ԷԼ ԲԵՆԶԻՆԻ՞ՆԸ

Երեկ առավոտվանից երեւանյան բենզալցակայաններում  մոտ 10-20 դրամով անսպասելիորեն թանկացել է բենզինը: Թե ինչը կարող էր այս հերթական թանկացման պատճառը լինել, եւ որքանով է այն օբյեկտիվ, երբ նավթի էժանացման թեման օրակարգից չի իջնում, փորձեցինք հետաքրքրվել տնտեսագետ ՎԻԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՑ, ով նկատեց.
- Կարծում եմ՝ օբյեկտիվ որեւէ պատճառ չկար` բենզինի գների բարձրացման համար: Թանկացման վրա կարող էր ազդել նավթի գինը, բայց նավթի գները չեն բարձրացել: Կարծում եմ՝ բենզինի թանկացման վրա  որոշ չափով կարող են ազդել փոխարժեքի տատանումները, թե չէ այլ գործոնների ազդեցություն այս պահին հնարավոր չեմ համարում:

 

 

Քանի որ  բենզինի այս թանկացումը արդեն իսկ որոշ մասնագետներ կապում են միայն ներկրող մոնոպոլիստների ցանկությամբ, դիմեցինք նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին: Մամուլի պատասխանատու Գայանե Սահակյանը մեզ հետ զրույցում մասնավորապես ասաց.- Համապատասխան մասնագետները մոնիտորինգ են իրականացրել, որի արդյունքները ներկայացվել են հանձնաժողովին: Եթե հանձնաժողովը հաստատի, որ իսկապես եղել է բարձրացում, հանդես կգամ հայտարարությամբ:  
Փորձեցինք բացատրություն ստանալ նաեւ ներկրողներից: Սակայն վերջիններս հիմնականում «ջրի տակ» են անցել: Հնարավոր եղավ կապվել միայն «Ֆլեշ» ընկերության հետ, որտեղից միայն տեղեկացրին. «Այս պահին իրավասու չենք որեւէ բան ասել»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ