Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

«ԷԴ ՄԱՐԴԸ ԻՄ ԸՆՏԱՆԻՔՆ Է ՔԱՅՔԱՅԵԼ»

Արխիվ 12-16

«ԷԴ ՄԱՐԴԸ ԻՄ ԸՆՏԱՆԻՔՆ Է ՔԱՅՔԱՅԵԼ»

Նախօրեին  Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում երբեմնի ըներների վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ: Ընկերներից մեկը դանակահարել է ընկերոջը՝ մեղադրելով իր ընտանիքի քայքայման մեջ: Վիճաբանության պատճառների եւ դեպքի մասին առավել մանրամասներ մեզ փոխանցեց դանակահարող Կորյուն Մելոյանը, ով, սակայն, ընկերոջ կողմից ծեծի է ենթարկվել եւ մեզ հետ զրուցելիս` գտնվում էր անկողնային վիճկում: Մելոյանի խոսքով՝ ընկերների միջեւ ծագած վիճաբանության արմատները շատ ավելի խորն են, քան պատկերացնում ենք.

 

-Հիմնական պատճառը շատ խորն է ու ցավալի. էդ մարդը իմ ընտանիքն է քայքայել: Նա իմ մտերիմ ընկերն էր, գնում-գալիս էր մեր տուն: Բայց չգիտեմ ոնց ու ինչ եղանակով՝ իր ընտանիքն ունենալով հանդերձ, կարողացել է գայթակղել արդեն նախկին կնոջս ու իրենով անել: Ու դրանից հետո, երբ արդեն ամեն բան բացահայտվեց, ինձ անամոթաբար ասում էր` «կարացել եմ, կնկադ ինձանով եմ արել, կըռնաս` դու էլ արա»: Սրանից մի ամիս առաջ էլ զանգեց ինձ ու ինչպես միշտ՝ ծաղրուծանակի տոնով ասեց, որ իրեն բոլորն են «շոռ աչք» ասում, ընենց որ, ես չնեղվեմ, որ մենակ իմ կնոջն է «շոռ աչքով» նայել: Ես ասեցի՝ ինչի դու, մեր տուն մտնել-դուրս գալուց «շոռ աչքո՞վ» ես մտել: Ինքն էլ բա` է՜, միամիտ, ու ծիծաղելով անջատեց: Ամսի 29-ին էլ, եկել էր իր աղջկա տուն, դրսում նստած էի, տեսա, կանչեցի ասեցի լսի՝ էդ իբր լավ բան ես արել, հիմա էլ ձե՞ռ ես առնում: Ասեց՝ արի անցնենք տուն: Մտա տուն, ինքը ինձ սկսեց հարվածել: Ընկա գետնին, հետո թե ոնց եղավ` ինքնատիրապետումս կորցրեցի, դանակը հանեցի ու խփեցի: Պատկերացրեք՝ դրանից հետո էլ ինքը էլի ծիծաղում ու ձեռ էր առնում ինձ, իրեն լավ տղա էր համարում, որ կարողացել է ընկերոջ կնոջը իրենով անի, ընկերոջ տունը քանդի՝ բառիս բուն իմաստով: Հերիք չի՝ տունս քայքայեց, հիմա էլ՝ զոռով շառի մեջ է գցում, որ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես վերջնականապես ոչնչացնի, գցի բերդի դռները:  
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ