Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՊԱՌԼԱՄԵՆՏՈՒՄ ԱՄԵՆԱԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾՈՂԸ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ Է»

Արխիվ 12-16

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՊԱՌԼԱՄԵՆՏՈՒՄ ԱՄԵՆԱԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾՈՂԸ  ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ Է»

 

Այսօր ԱԺ-ում վիճեցին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու Խոսրով Հարությունյանը: Բանն այն է, որ Զարուհի Փոստանջյանը քննադատել էր Հայաստանի եւ ՌԴ-ի իշխանություններին եւ ասել, որ Պերմյակովի գործը ՀՀ-ին հանձնելը դեռ չի նշանակում, որ Պերմյակովին ռազմաբազայից հանելու են հանձեն մեր իրավապահներին: Մինչդեռ ՀՀԿ պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը հակառակն էր պնդում` Պերմյակովին հանձնել են հայկական կողմին, եւ դա  հայ-ռուսական երկարատեւ բանակցությունների արդյունքն է: Տեղից սկսեց ռեպլիկներ բաց թողնել Զարուհի Փոստանջյանը: Նա պարբերաբար ընդհատում էր Խոսրով Հարությունյանին` հորդորելով ապատեղեկատվություն չտարածել Պերմյակովի գործի հետ կապված: «Ես ապատեղեկատվություն չեմ տարածում»,- հակադարձեց  Հարությունյանը:

Սակայն Փոստանջյանը շարունակում էր ընդհատել Խոսրով Հարությունյանին: Դա զայրացրեց պատգամավորին: «Եթե կա մեկը այս դահլիճում, որ ապատեղեկատվություն է  տարածում,  դա «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է: Ես ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում»,- եզրափակեց իշխող կուսակցության  անդամը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ