Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

«ՄԵՆՔ ՉԵՆՔ ՍՏՈՐԱՆՈՒՄ»

Արխիվ 12-16

«ՄԵՆՔ ՉԵՆՔ ՍՏՈՐԱՆՈՒՄ»


«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը  պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին հարց ուղղեց, թե ինչու է Հայաստանը ստորացուցիչ պայմաններով վարկ վերցրել:
Հարցադրումը դուր չեկավ  փոխնախարար Արա Նազարյանին, ով  հակադարձեց. «Դուք վիրավորում եք, հետո էլ ասում եք` պատասխանեք: Մենք չենք ստորանում»:
«Մի պատասխանեք»,- հակադարձեց ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը, ով  պարբերաբար զայրացած ընդհատում էր Զարուհի Փոստանջյանին:
Արա Նազարյանը հորդորեց տիկին Փոստանջյանին` լավ պատկերացնել անվտանգության միջավայրը` նման հարցադրում չանելու համար: «Դուք չունեք այն պատասխանատվությունը, որն ունի Զինված ուժերը»,- եզրափակեց Արա Նազարյանը:
Կարելի է հասկանալ տիկին Փոստանջյանի` փրփուրներից կախված իրավիճակը, քանզի այն, ինչ վերաբերում է Ռուսաստան-Հայաստան համագործակցությանը, Ամերիկայում հատուկ դասընթացներ անցած տիկնոջը 220 վոլտի է ենթարկում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ