Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՇԱՐՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՐԱՐԻ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՇԱՐՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՐԱՐԻ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԸ

Սրա վերջը տխուր է լինելու. տնտեսագետները ցույց են տալու, որ համակարգը ներկայից երկու անգամ ավելի մեծ (եւ վճարունակ ու չգողացող) տնտեսության/սպառման համար է նախատեսված, եւ 50 դրամը կիլովատ-ժամի դիմաց արդար գին է: Քթները քսելու են ջահելների գիտությամբ, ու դրանից հետո` առանց ջրցանի, ցրելու են տներով: Նույնիսկ, եթե Բիբինի ու մի քանի պաշտոնյայի անհատական չարաշահման դեպքեր բացահայտեն եւ նստեցնեն, դա չի փրկի սակագնի աճից:
Calculator-ի դեմ խաղ չկա:

Այս կռվից ռազմավարական մեծագույն օգուտով դուրս գալու համար պետք է ոչ թե սակագնի հետեւից ընկնել, այլ վերացնել էներգիայի արտադրության մենաշնորհը. բնակիչները նույնպես պիտի իրավունք ստանան իրենց գեներացրած էներգիայի ավելցուկը (ցերեկը) վաճառեն, իսկ երեկոյան հետ գնեն:
Արեւային սալիկներով ու ջրատաքացուցիչներով հինգ տարվա մեջ կարելի է սեփական ուժերով արտադրել տասը դրամ/կվ-ժ ինքնարժեքով հոսանք: Թող դա պետությունը գնի մեզանից ցերեկը եւ երեկոյան վաճառի մեզ` ազատելով թանկարժեք եւ կարճ կյանք ունեցող կուտակիչ մարտկոցներ (accumulator) գնելու անհրաժեշտությունից, եւ մենք հինգ տարվա մեջ միայն մեր տանիքների երեսուն տոկոսն օգտագործելով` էներգետիկ անկախություն ձեռք կբերենք` ռուսին ու ամերիկացուն վաճառված մեր էներգահամակարգից: Դրանք էլ հաջորդ տասը տարում կսնանկանան ու կպետականացվեն:
Սրա համար ընդամենը մի քանի տող է պետք փոխել: Օրենքներն արդեն կան եւ գործում են մասնավոր հեկ-երի համար` պետությունն իրենցից գնում է էներգիան` նույնիսկ ավելի բարձր գնով, քան ատոմակայանից ու օտարներին «վաճառած» կայաններից: Մեզ ոչ թե իրավաբան-տնտեսագետ է պետք, որ էդ անասունների կեղտոտ հաշիվները զննի, այլ այս օրենքները հասցնեն ավարտին եւ նույնիսկ պահանջեն, որ մարդկանցից իրենց արտադրած էներգիան գնվի ավելի բարձր գնով, քան վաճառքի գինն է կամ գոնե նույն գնով: Մանրամասները մասնագետները ավելի լավ կասեն, բայց գաղափարը սա պիտի լինի: Մեկ անգամ պիտի ազգովի ջանք թափենք` անցնենք ապակենտրոնացված էներգիայի արտադրության եւ ձեռք բերենք էներգետիկ անկախություն: Հինգ տարի էլ չի անցնի` բոլոր «ծախված» էներգարտադրողները կսնանկանան եւ կպետականացվեն, իսկ մեզ օգուտ կմնա անկախ ապակենտրոնացված էներգահամակարգ:
Պետք է նաեւ պետությանը պարտադրել` բոլոր դրամային-վարկային սատարման ծրագրերը ուղղել օտար գազի եւ օտարին ծախված էներգաարտադրող ընկերությունների գնումից դեպի սեփական բնակիչների գնած էներգահամակարգերի վարկավորումը, տոկոսների մարումը եւ այլն: Սրա համար էլ արդեն կան օրենքներ եւ գործում են` բնակարանների հիփոթեքային վարկավորման հարցում շինարարական լոբբին (դե, մաֆիան էլի) իր ուզածին հասավ, մենք էլ կարող ենք:
Իսկ ցույցերը կամաց-կամաց վերածվում են գրանտա**** ՀԿ-ների խնջույքի, ու եթե ոստիկանները սաքունցներին քացու տակ չգցեն, ապա լավ կլինի` հենց երիտասարդները չորով (դե, առանց ջրցանի էլի) ցրեն:
ՎԱՀԱԳՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ