Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ԿԱՇԽԱՏԵՆՔ, ՈՐ ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ ԼԻՆԻ»

Արխիվ 12-16

ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ԿԱՇԽԱՏԵՆՔ, ՈՐ ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ ԼԻՆԻ»

 

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն ունի գեղարվեստական գեղավար`օպերային երգիչ, բեմադրիչ ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ գլխավորությամբ: Օպերայի եւ թատրոնի տնօրեն ԱՆԴՐԱՆԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՆ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ շնորհավորելով թատրոնի նորանշանակ գեղարվեստական գեղավարին, փաստեց, որ միասին շատ աշխատանքներ կան կատարելու. «Բոլորի եւ ինձ համար մեծ պատիվ է , որ պարոն Գրիգորյանն իր համաձայնությունը տվեց դառնալու թատրոնի գեղարվեստական ղեկավար: Մենք ունենք հստակ նպատակներ, որոնք պետք է իրականացնենք»,-նշեց. Ա. Արզումանյանը:

Թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավարն առայժմ շատ խոստումներ չի տալիս եւ չի պատրաստվում որեւէ մեկին զարմացնել` կաշխատի, նոր կզարմացնի. «Պետք է աշխատենք ավելացնել մեր ներկայացումների քանակը, տարեկան պետք է ունենանք 4-5 նոր ներկայացումներ, դրանց համար պարտադիր չէ մեծ փողեր ծախսել: Այսօր ունենք փայլուն երիտասարդներ, որոնց պետք է ներգրավենք ներայացումների մեջ: Առայժմ պալանավորված ոչինչ չկա, պետք է ուսումնասիրեմ , թե ձեռքիս տակ ինչ կա, որից հետո արդեն կլինեն ծրագրեր»,-շեշտեց Գ. Գրիգորյանն եւ ավելացրեց, որ թատրոնում երկար ընդմիջումներ չեն լինելու, թատրոնի բոլոր օղակներում կլինեն հանձնարարություններ, որից հետո էլ կպարզի, թե ով ինչպես է աշխատում. «Կադրային փոփոխություների հարցում  պետք չէ շտապել: Կլինեն ներկայացումներ եւ շատ շուտով մենք սկսելու ենք աշխատել: Մինչեւ ամսվա վերջ կհայտարարեմ, թե ինչ ենք բեմադրելու, ով ինչի վրա պետք է աշխատի: Կաշխատենք, որ ամեն բան լավ լինի»,-ընդգծեց Գեղամ Գրիգորյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ