Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

ՍԵՐԲԻԱՅԻ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՄՆՋԱԽԱՂԻ ԹԱՏՐՈՆԸ, «ՄՆՋԱԽԱՂ» ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ, ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ

Արխիվ 12-16

ՍԵՐԲԻԱՅԻ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՄՆՋԱԽԱՂԻ ԹԱՏՐՈՆԸ, «ՄՆՋԱԽԱՂ» ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ, ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ


Մնջախաղի պետական թատրոնը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած «Միմոդրամայի եւ մնջախաղի միջազգային փառատոնից» վերադարձել է ոսկե մեդալով:  Հունիսի 25-28-ը կայացած փառատոնին մասնակցել են արտիստներ Կանադայից, Բոսնիա եւ Հերցեգովինայից, Իսրայելից, Բուլղարիայից, Խորվաթիայից եւ Սերբիայից:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Մնջախաղի պետական թատրոնը փառատոնին հանդես է եկել «Աթոռի ոգին» մոնոներկայացումով: Թատրոնի տնօրեն, ներկայացման ռեժիսոր եւ հեղինակ Յուրի Կոստանյանի  «Աթոռի ոգին»  ներկայացումը հանդիսատեսի կողմից արժանացել է ջերմ ընդունելության եւ պրոֆեսիոնալ ժյուրիի ամենաբարձր գնահատանքին:

Իսկ հունիսի 28-ին` փառատոնի փակման հանդիսավոր արարողության ժամանակ, մնջախաղի պետական թատրոնը՝ «Մնջախաղ» անվանակարգում արժանացել է ոսկե մեդալ:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ