Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

ԱՐԳԻՇՏԻ ԿԻՎԻՐՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ» ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

Արխիվ 12-16

ԱՐԳԻՇՏԻ ԿԻՎԻՐՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ» ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

 

Ինչպես արդեն տեղեկացրել է «Իրավունքը»,  ոստիկանությունը ցրել է ցուցարարներին եւ բացել  Բաղրամյան պողոտան:  Ցուցարարներին ոստիկանական մեքենաներ նստեցնելուց  մոտ 20 րոպե անց հայտնվում է ոմն քաղաքագետ Արգիշտի Կիվիրյանը եւ կանգնում ուղիղ Բաղրամյան պողոտայի մեջտեղում: Ոստիկանները  պողոտայի մեջտեղից Կիվիրյանին  ուժով  տեղափոխեցին մայթ, որպեսզի նա չխոչընդոտի երթեւեկությունը: Սակայն «հեղափոխական» Կիվիրյանը «միայն իմ դիակի վրայով» տարբերակով շարունակում էր իր ըմբոստությունը` ասելով, որ  իրականացնում է իր խաղաղ ցույցը: Նրան փորձեց միանալ նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանը եւ Կիվիրյանի հետ պատ կազմել, սակայն չհաջողվեց: Րոպեներ անց  ոստիկանությունը ստիպված եղավ Կիվիրյանի ձեռքերը ոլորել եւ բաժանմունք տանել:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ