Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ`ԸՆՏԱՆԵԿԱՆ ՎԵՐՋԻՆ ԴԵՊՔԵՐԸ ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ՀԵՏՔ ՈՒՆԵՆԱՆ»

Արխիվ 12-16

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ`ԸՆՏԱՆԵԿԱՆ ՎԵՐՋԻՆ ԴԵՊՔԵՐԸ ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ  ՀԵՏՔ ՈՒՆԵՆԱՆ»

 

«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ  վերականգնողական  կենտրոն» ՀԿ-ի  ղեկավար Ալեքսանդր Ամարյանն այսօր լրագրողների հետ զրույցում  անդրադարձավ  քայքայիչ գործունեություն ծավալող  աղանդավորական  կառույցներին: Նրա խոսքով` աղանդավորական  կառույցների ազդեցության տակ հայտնվողները դառնում են զոմբիներ,  հոգեկան խանգարումներ ստանում: Սակայն քիչ դեպքում է հաջողվում նրանց  բնականոն  վիճակի բերել: Անհատը պետք է  ցանկություն, կամք դրսեւորի բնականոն կյանք վերադառնալու համար: Բայց դրա համար անհրաժեշտ են մասնագետներ, կրոնական շարժառիթներով կատարված սպանություններին իրավական գնահատական տալու համար:

Անդրադառնալով այն  սխալ տեղեկատվությանը, թե ավետարանական եկեղեցին  հայ առաքելական եկեղեցու քույր եկեղեցին է` ՀԿ-ի ղեկավարը հիշեցրեց` 1856 թ-ին  առաքելական եկեղեցին  բանադրել է  հայ ավետարանական եկեղեցուն:

Արդյոք վերջին երկու դեպքերը (38 ամյա կնոջ սպանությունը եւ 33- ամյա Հայկ Վարդանյանի   կնոջը` 27-ամյա Միլենա Ասատրյանին  ծանր հրազենային վնասվածքներ հասցնելը, ապա ինքնասպան լինելը) եւս աղանդավորական  հետք ունենան: Ամարյանը ոչինչ չի բացառում, բայց քանի դեռ ընթանում է  նախաքննություն, անմեղության կանխավարկածը չի ցանկանում խախտել:

Ինչու ՀՀ պատկան մարմիններն աղանդավորական կառույցների դեմ  խորքային պայքար չեն ծավալում: Բանախոսի խոսքով` պատճառներից մեկը կարող է լինել  խնդրի չգիտակցումը կամ կառավարելի զանգված ունենալու անհրաժեշտությունը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ