Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

ԱՅՍՕՐ ԿԼՐԱՆԱՐ ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 81-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Արխիվ 12-16

ԱՅՍՕՐ ԿԼՐԱՆԱՐ ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 81-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ


Այսօր կլրանար անվանի գրող, հրապարակախոս, առակագիր, արձակագիր, բանաստեղծ, մանկագիր, երգիծաբան, Հայաստանի գրողների եւ ժուռնալիստների միության անդամ, ՀԳՄ  «Վաստակի համար» ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, ավելի քան 30 գրքերի հեղինակ, մշակույթի վաստակավոր գործիչ ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՅԱՆԻ ծննդյան 81-րդ տարեդարձը: Ավա՜ղ…

Վարպետի հիշատակը վառ պահելու համար ոչ միայն նրա հարուստ գրական ժառանգությունն է  խոսուն վկա, այլ նաև վարպետի ծննդյան օրը կիսող նրա կրտսեր դուստրը` ՄԱՐԻՆԵ ԿԱՐԱՅԱՆԸ:

«Աստծո նախախնամությամբ, թե ճակատագրով բախտ եմ ունեցել կիսելու հորս հետ ծննդյան միևնույն օրը: Շնորհակալ եմ Աստծուն… Ճիշտ է, ընտանիքում երրորդ աղջիկն էի, բայց հայրիկիս 40 ամյակի համար հաճելի նվեր եղա… Հիշում եմ՝ ինչքա՜ն հեքիաթներ է հորինել, որ քնեմ, որքա՜ն թղթեր կտրատել ու սոսնձել ինձ հետ, ինչքա՜ն ու ինչքա՜ն պահմտոցի խաղացել…

Հայրս հանդիսացավ իր ժամանակի խիղճը, ինչպես նշել են մեր գրականության ռահվիրաները, կերտեց յուրօրինակ գրականություն` թողնելով սերունդներին հարուստ ժառանգություն` ամփոփված շուրջ 3 տասնյակ հատորներում: Ապրեց ասպետավայել` իր մաշկի յուրաքանչյուր բջջի վրա կրելով ազգի և ժողովրդի ցավը: Սերունդներին թողեց մեծ պատգամ.
«Մարդազարդի տոն արարեք:
Մարդն իր հոգուց չարը զատի
Կգա տոնը մարդազարդի….»:

Ծնունդդ շնորհավո´ր, իմ սիրելի´ հայրիկ»,- հիշում ու շնորհավորում է Մարինեն:

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ