Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

«ՄԱՅԴԱՆԱՅԻՆ» ԵՐԿՐԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՇՓՈԹՈՒՄ Է ԼՐԱԳՐՈՂԻՆ ՈՍՏԻԿԱՆԻ ՀԵ՞Տ

Արխիվ 12-16

«ՄԱՅԴԱՆԱՅԻՆ» ԵՐԿՐԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՇՓՈԹՈՒՄ Է ԼՐԱԳՐՈՂԻՆ ՈՍՏԻԿԱՆԻ ՀԵ՞Տ

Հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ  «Իրավունքի» տեղեկություններով` Հայաստան են եկել  Ուկրաինայի քաղաքացիներ: Հայաստանում Ուկրաինայի դեսպանատնից «Իրավունքը» փորձեց պարզել` կհաստատե՞ն, թե՞ կհերքեն մեր տեղեկությունները:  Դեսպանատան հասարակայնության եւ լրատվության բաժնի աշխատակիցը հարցին հարցով պատասխանեց.

 

-Իսկ որտեղի՞ց են ձեր տեղեկությունները, ես դա չգիտեմ: Նկատի ունեք` էթնիկ ուկրաինացինե՞ր, թե՞ Ուկրաինայի քաղաքացիներ»:
- Ուկրաինայի քաղաքացիներ:
- Իսկ ինչպե՞ս կարող եք իմանալ նրանց քաղաքացիության մասին: Դուք նայե՞լ եք նրանց  անձնագրերը,- հետաքրքրվեց  դեսպանատան ներկայացուցիչը:
- Դուք կամ հերքեք, կամ հաստատեք մեր տեղեկությունը:
- Ո՛չ  կհերքեմ, ո՛չ կհաստատեմ,  քանի որ նման տեղեկություն չունեմ:
Փաստորեն, Ուկրաինայի դեսպանատանը բացարձակ չի հետաքրքրում`  ի վերջո, սլավոնական արտաքինով մասնակիցների մեջ կա՞ն ուկրաինացիներ, թե` ոչ: Եվ երկրորդ` դեսպանատան աշխատակիցը կարծես շփոթում է ոստիկանի եւ  լրագրողի պարտականությունները: Անձնագրեր ստուգելը, «մայդանային» երկրի հարգելի ներկայացուցիչ, լրագրողի պարտականությունը չէ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ