Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՎ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ

Արխիվ 12-16

ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՎ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ

 

Օրեր առաջ` հունիսի 25-29-ը, Վիեննայում տեղի է ունեցել ուղղափառ երկրների միջխորհրդարանական վեհաժողով, որին մասնակցել է պատվիրակություն Հայաստանից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ  պատգամավորներ Մկրտիչ Մինասյանն ու Արագած Ախոյանը  կարեւորեցին համաժողովը, ապա   տեղեկացրին` այսպես ասած  ռիսկային երկրներում ապրող փոքրամասնությունների մասին բանաձեւ է ընդունվել:  «Ռիսկային երկրներ ասելով` առաջին հերթին նկատի ունենք Թուրքիան, որտեղ ապրում են ծպտյալ հայեր, որոնք սպասում են այն օրվան, թե երբ են կարողանալու ազատ եւ անկաշկանդ խոսել իրենց ազգության մասին»,- ասաց  Արագած Ախոյանը:

Բանաձեւով նաեւ դատապարտվում է Մերձավոր Արեւելքում ազգային փոքրամասնությունների` այդ թվում  նաեւ հայերի նկատմամբ կատարվող հալածանքները:

Ախոյանը Վիեննայում ելույթով է հանդես եկել եւ կարեւորել  քրիստոնյաները կարծես թե զիջում են իրենց դիրքերը: Բացի այդ` ցուցադրվել է Արեւմտյան Հայաստանում ապրող ծպտյալ հայերի մասին ֆիլմ: «Մեր ելույթի   հիմնական հարցադրումն ուղղված էր դատապարտել ցեղասպանություն  իրագործած երկիրը եւ անտարբեր չլինել խնդրի հանդեպ: Իսլամական պետությունն օրը ցերեկով ցեղասպանություն է կատարում,իսկ աշխարհը, չգիտես ինչու, անզոր է»,- ասաց  Ախոյանը:

Ի դեպ, Հայաստանը Վինենայի վեհաժողովում  նախագահող վեց երկրներից մեկն է:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ