Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

ՇՈՏԼԱՆԴԱՑԻ ԴԻՐԻԺՈՐԸ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Արխիվ 12-16

ՇՈՏԼԱՆԴԱՑԻ ԴԻՐԻԺՈՐԸ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ


 

Օրերս Հայաստան էին ժամանել շոտլանդացի ամուսիներ` աշխարհահռչակ դիրիժոր ԴԵՎԻԴ ԴԵՎԻՍԸ եւ բանաստեղծուհի Ջինի Հենսոնը: Հայաստանի եւ հայերի հետ նրանք ունեն սերտ կապեր, քանի որ առաջին այցելությունից հետո Հայաստանը համարել են իրենց համար հարազատ վայր, իսկ հայերին` ջերմ բարեկամներ:

 

Հայերի ընդունելությունն ու ջերմությունն ամուսիներին ստիպել է ամբողջությամբ ուսումնասիրել հայոց պատմությունը, որից հետո էլ պարզել են, որ հայերն իրենց պատմության մեջ ունեցել են ողբերգական էջ` 1915 թվականը, երբ Արեւմտյան Հայաստանում Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացվել է Ցեղասպանություն, որին զոհ են գնացել 1,5 միլիոն անմեղ հայեր: Հայոց ցեղասպանության դատապարտման եւ ճանաչման համար Դ. Դեվիսը հայ անվանի երաժիշտների հետ արտասահմանում մասնակցել է բազմաթիվ համերգների, որի ընթացքում իր երաժշտության միջոցով` ի լուր աշխարհի ասել, որ 1915 թվականի հայերի ջարդերը ցեղասպանություն էր, եւ հետագա ցեղասպանությունները կանխարգելելու համար անհրաժեշտ է, որ ամբողջ աշխարհը դատապարտի եւ ճանաչի այն: Շոտլանդացի ամուսինները պատրաստ են շարունակել իրենց գործունեությունն աշխարհում եւ դրանով օգտակար լինել Հայաստանին:
Հայոց ցեղասպանության ճանաչման քայլերի, այդ հարցում Թուրքիայի վարած քաղաքականության շուրջ ծավալվեց «Իրավունքի» զրույցը շոտլանդացի դիրիժորի հետ:

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ ԱՆԲԵԿԱՆԵԼԻ ՁԵՎՈՎ ԱՌԱՋ ԿԳՆԱ»
-Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ամենակարեւոր գործողությունները սկսվում են հասարակ մարդկանց մակարդակով: Նման հարցերում հնարավոր է, որ երկրի նախագահները եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մերժեն առկա երեւույթները եւ իրենց քայլերի մեջ կեղծ լինեն: Հավատում եմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն անբեկանելի ձեւով առաջ կգնա: Այս հավատը ինձ հետ կիսում են նաեւ այլ երկրներում ապրող իմ ընկերները, որոնք գիտեն Հայոց ցեղասպանության փաստի մասին: Իմ կարծիքով` Ցեղասպանության ճանաչումն անհատների գործ է, եւ հենց այդ անհատները կարող են ճնշում գործադրել իրենց երկրի իշխանավորների վրա, որպեսզի վերջիններս ճանաչեն եւ դատապարտեն Ցեղասպանությունը: Ցանկացած հարց լուծելի է, այդ թվում նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, որը շատ բարդ ու միեւնույն ժամանակ պարզ է: Հարցի լուծման հիմքում ընկած են մարդկային փոխհարաբերությունները եւ լավ դիվանագիտությունը:

«ԵՐԲԵՎԷ ՉԵՆՔ ՄՈՌԱՆԱԼՈՒ ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ԱՆՑՅԱԼՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ»
-Չեմ վախենում Ցեղասպանությանն առնչվող հարցերը բարձրացնել նաեւ Թուրքիայում: Եթե սրա արդյունքում արժանանամ նրանց դիմադրությանը, հոգ չէ` չեմ կարող բռնի ուժով ստանալ մարդկանց սերն ու հարգանքը: Եթե աշխարհում բոլորն իմ հավատամքն ունենան, ապա փոխըմբռնման, հարգանքի եւ մարդկային առողջ փոխհարաբերությունների արդյունքում հնարավոր է կանխարգելել  ցեղասպանությունները:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ