Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

ՍԵՖԻԼՅԱՆԱԿԱՆ ՍԱԴՐԻՉՆԵՐԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ. ՄԱՍ 1

Արխիվ 12-16

ՍԵՖԻԼՅԱՆԱԿԱՆ ՍԱԴՐԻՉՆԵՐԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ. ՄԱՍ 1

Բաղրամյան պողոտայում վերջին օրերին «հայկական մայդանի» առաջամարտիկների ջանքերով ձևավորվել էր այսպես կոչված՝ նստացույցը համակարգող խումբ, որը պողոտան բացելուց հետո սահուն կերպով տեղափոխվեց Ազատության հրապարակ: Այդ համակարգող խմբում փորձում է առաջնային դիրքեր գրավել հանրահայտ մայդանչի Դավիթ Սանասարյանը, ինչից կարելի էր ենթադրել, թե Բաղրամյանում ղեկը իրենց ձեռքն են վերցնում ժառանագականները, բայց... կա մի բայց, որը ստիպում է մտածել այլ ուղղությամբ: Բանն այն է, որ առաջին օրերից Բաղրամյանում վխտում էին «Հիմնադիր խորհրդարան» կոչված ապազգային կառույցի անդամները, սկզբում՝ աննկատ, հետո արդեն՝ ավելի նկատելի: Սեֆիլյան Ժիրայրը, դրսևորելով հատուկ ծառայություններին բնորոշ հմտություններ՝ բավականին լուրջ ծրագիր է մշակել, կամաց-կամաց իր մարդկանց միջոցով սողոսկելով տարբեր խմբավորուներ և այնտեղ ներդնելով իր գործակալներին՝ այդպիսով վերահսկելով իրավիճակն ամենուր:
Այսպես՝ նստացույցը համակարգող խմբում ընդգրկված է ոմն Գագիկ Եղիազարյան, ով ներկայանում է որպես շարքային ՀՀ քաղաքացի: Այնինչ, պարզվում է, որ նա իրականում հանդիսանում է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ և իր բոլոր քայլերը համաձայնեցնում է անձամբ Սեֆիլյանի հետ: Եվ ահա, հուլիսի 6-ին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գագիկ Եղիազարյանը Ազատության հրապարակում հավաքվածների համար ընթերցեց մի հայտարարություն, համաձայն որի` այս պահից սկսած շարժումը պետք է տանել բացառապես քաղաքական ուղղվածությամբ և շահագրգիռ քաղաքական ուժերին հրավիրեց Ազատության հրապարակ` քաղաքական պատասխանատվություն ստանձնելու և շարժումը ղեկավարելու համար:
Փաստորեն Սեֆիլյանն այս երիտասարդին կոնկրետ ներդրել է համակարգող խումբ, որպեսզի նրա միջոցով թելադրի իր կամքը և շարժումը տանի իրեն ձեռնտու ուղղությամբ, ինչն էլ իրեն ուշացնել չտվեց: Կասկած չկա, որ այդ «քաղաքական տեքստը», որն ընթերցեց Գ.Եղիազարյանը, նրան էր փոխանցել հենց Սեֆիլյանը: Ի դեպ, դա զգացվում էր նաև տեքստի ընթերցման ժամանակ, երբ հստակ երևաց, որ դրանում ընդգրկված հիմնական մտքերն անծանոթ էին նույնիսկ այն ընթերցող Գագիկ Եղիազարյանին:
Շատ համակարգված ու խորամանկ են աշխատում սեֆիլյանականները, և այսպիսի կազմակերպչական խաղերը միանշանակ վկայում են, որ սրանք ունեն հստակ քաղաքական նպատակներ՝ սոցիալական բողոքի ալիքը օգտագործել երկրում վիճակը ապակայունացնելու և իրենց երազած «մայդանը» անելու համար: Սեֆիլյանն, իհարկե, շատ լավ գիտակցում է, որ իր քայլերը սպառնալիք են երկրի անվտանգությանը, սակայն փորձը արդեն ցույց է տվել, որ նա և իր կողմնակիցները, մեղմ ասած, թքած ունեն երկրի անվտանգության վրա: Նրանց համար կարևորը անձնական խնդիրներ լուծելն է, ինչն էլ հիմա փորձում են անել իրենց սադրիչների միջոցով:
Ի դեպ, Գագիկ Եղիազարյանը համակարգող խմբում ներդրված միակ սադրիչը չէ, նրա հետ միասին այդ «հույժ կարևոր» հանձնարարականը կատարում են ևս մի քանիսը, որոնց կանդրադառնանք առաջիկայում:

«100-ամյակը առանց Ժիրայր Սեֆիլյանի» ֆեյսբուքյան էջ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ