Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

«Իշխանությունները շատ ավելի լուրջ են վերաբերում երիտասարդների պայքարին, քան թե մյուսների»

Արխիվ 12-16

Վ. Մանուկյան. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ԵՆ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԻՆ, ՔԱՆ ԹԵ ՄՅՈՒՍՆԵՐԻ»

 

«Ի՞նչ է նշանակում  քաղաքական թեժ աշուն: Սա նշանակում է, որ էլի մարդիկ դուրս գան փողոց  ու ասեն` պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վերջ, գնա՛նք, քցենք իշխանություններին: Այդ տեսանկյունից կարծում եմ, որ աշնանը նման բան չի լինի: Բայց կլինի քաղաքացիական պայքար բաշխիչ ցանցերի համար, վաղը միգուցե ավիացիայի կամ ջրի հարցի հետ կապված», - անդրադառնալով «Իրավունքի» այն հարցին, թե հաշվի առնելով քաղաքացիական ակտիվությունը` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարի շուրջ, ինչպես նաեւ նոր քաղաքական միավորների ձեւավորումը`հնարավո՞ր է, վերջապես լինի քաղաքական թեժ աշուն, այսպիսի պատասխան տվեց ՀՀ Հանրային խորհրդի նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ու հավելեց. «Ի դեպ, իշխանությունները շատ ավելի լուրջ են վերաբերում երիտասարդների պայքարին, քան թե  մյուսների: Շատ կարեւոր է , որ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող երիտասարդների հարցում իշխանությունները տեսնում  էին, որ նրանց հետեւում չկան ուժեր, որ ուզում են օգտվեն  դրանից: Մարդիկ, իսկապես, եկել էին հոսանքի գինն իջեցնելու:  Իշխանությունն էլ հասկանում էր, որ շատ նորմալ պահանջ է եւ ինքն էլ է փորձում, թե ինչ կարելի է անել , որ իջեցնեն»: Ինչ վերաբերում է իշխանություն եւ ցուցարար երիտասարդներ հարաբերություններին` պարոն Մանուկյանն ընդգծեց. «Չնայած  պայքար է գնում երիտասարդների եւ իշխանության մեջ, բայց մյուս  կողմից էլ չես կարող ասել,  որ դրանք հակամերժ շահեր ունեցող կողմեր են: Եվ այդ տեսակետից այս քաղաքացիական շարժումները միշտ ավելի մեծ  ազդեցություն ունեն իշխանությունների վրա, քան թե «պայքա՛ր, պայքա՛ր, մինչեւ վերջ, եկեք, քցենք» տարբերակը: Այդպիսի պայքարն այլեւս անօգուտ է: Կարծում եմ` քաղաքական կուսակցությունների պայքարը ընտրություններն  են, իսկ այս ընթացքում երիտասարդական քաղաքացիական շարժումներն են մեծ թափ առնում Հայաստանում, որը միայն  կարելի է ողջունել»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հ.Գ.- Հանրային խորհրդի նախագահ Վ. Մանուկյանի հետ «Իրավունքի» հարցազրույցը կարդացե՛ք այսօրվա տպագիր «Իրավունք»-ում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ