Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊՐԱՀԱՅԻ 13-ՐԴՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՎԱԴՐԻՆԱԼԵԻՆ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊՐԱՀԱՅԻ 13-ՐԴՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՎԱԴՐԻՆԱԼԵԻՆ


Պրահայի 13-րդ ﬕջազգային Քվադրինալեին (հունիսի 18-28) շուրջ 70 մասնակից երկների կողքին Հայաստանը ներկայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիայով: Հայկական տարածքը տասնօրյա ցուցադրությունների ընթացքում լեփ-լեցուն էր օտարերկրյա հազարավոր այցելուներով: Ըստ Պրահայի Քվադրինալեի պաշտոնական տվյալների` միջոցառման շրջանակներում շուրջ 180 հազար այցելու էր գրանցվել:

Հայոց Ցեղասպանության թեման հուզեց օտարերկրյա հանդիսատեսին՝ անկախ նրանց տարիքային, ազգային և կրոնական պատկանելությունից: Տպավորված հանդիսատեսը հեռանում էր արցունքները աչքերին` կիսելով իրենց հույզերը կազմակերպիչների հետ:

Հիմնական ցուցադրությունից զատ, «Հայկական օր» միջոցառման շրջանակում օտարերկրյա հանդիսատեսին ներկայացվեց Հայաստանում բնակվող Հայոց Ցեղասպանության վերապրածների կյանքի պատմությունները: Միջոցառման պատվավոր հյուր` Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպան  Տիգրան Սեյրանյանը, խոսելով Ցեղասպանության վերապրածների մասին, նշեց նաև իր ցեղասպանություն վերապրած սերունդ լինելու փաստը։

Հայկական տարածքում տեղադրված տպավորությունների գրքում հարյուրավոր արձագանքների կողքին աչքի ընկան ազգությամբ թուրք հանդիսատեսի գրառումները. «Սիրով Թուքիայից», «Ողջույն Թուքիայից», «Շատ գեղեցիկ է, շնորհակալություն», «Ներողություն» և այլն:

«Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիայի գաղափարային հիմքը՝ հայ ազգին Ցեղասպանության ժամանակ օգնություն ցուցաբերած նորվեգուհի ﬕսիոներուհի Բոդիլ Կատարինե Բիորնի կողﬕց արված «Մի քանի փոքրիկ հայ աղջիկներ իրենց տիկնիկների հետ» վավերագրական լուսանկարի պատմությունն էր:

Ցուցադրվող ինստալյացիան իր մեջ ներառում էր երեխաների անավարտ խաղի մանիֆեստ դարձած վիդեոարտը և ինստալյացիայի խորհդանշական մաս կազմող առարկաները՝ առաստաղից կախված և կանացի ընկերք հիշեցնող կարկուտները, տիկնիկների քարացած հայացքները, չորացած հողով լի մետաղյա ամանները, փայտե ձին, պատերի ձեռագիր գրվածքները և այլն:

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ