Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

ԱՀԱ ԵՎ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ

Արխիվ 12-16

ԱՀԱ ԵՎ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ

 

Բաղրամյան պողոտայի բողոքի ակցիային, ըստ մամուլի, մասնակցել են նաեւ օտարերկրացիներ: «Իրավունքի» տեղեկությունների համաձայն` հունիսի 25-ին այդ ակցիային մասնակցել էին նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ: Այս տեղեկությունը ճշտելու համար հունիսի 26-ին գրավոր հարցում էինք ուղարկել դեսպանատուն: Միաժամանակ պարզաբանում էինք խնդրել հետեւյալի կապակցությամբ. ԱՄՆ-ն, որ այդքան մտահոգվել էր այդ ամենից, հնարավո՞ր է որ ինքը մարի ՀԷՑ-ի 24 մլրդ պարտքի մի մասը: Բավական չէ, որ ժողովրդավարություն, խոսքի ազատություն եւ այլ արժեքներ քարոզող ու դա դրոշակ դարձրած յանկիների երկրի դեսպանատունը հնգօրյա ժամկետում գրավոր հարցմանը չի պատասխանել, երեկ էլ «Իրավունք» թերթի թղթակիցը զանգ է ստանում դեսպանատնից եւ տեղեկանում` հարցերը չեն մեկնաբանվում: Խնդրեցինք գոնե մերժումը գրավոր ուղարկել, սակայն մինչ աշխատանքային օրվա վերջ այդպես էլ պատասխան չստացանք:
Իսկ հարցերն անպատասխան թողնելը տարբեր կերպ կարելի է մեկնաբանել: Օրինակ, որ մեր տեղեկությունները ճիշտ են, եւ դեսպանատան աշխատակիցները իրոք որպես տիկին նուլանդներ կամ շպիոնօնիկներ մասնակցել են ակցիային:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ