Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ ՀԱՑԱԴՈՒԼԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՈՎ ՉԷ

Արխիվ 12-16

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ ՀԱՑԱԴՈՒԼԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՈՎ ՉԷ

Մոտ մեկ շաբաթ առաջ ԱԺ-ն արտահերթ կարգով քննարկեց ՌԴ-ից Հայաստանին տրվող 200 մլն դոլար վարկային համաձայնագիրը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ու խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի միջեւ կռիվ ընկավ, երբ տիկին Փոստանջյանը հայտարարեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու, իսկ Հակոբյանը հայտարարեց, որ խմբակցությունը ազատ է իր քվեարկության մեջ, եւ նա անձամբ կողմ է քվեարկելու: «Իրավունքը» «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ պարզեց` արդյո՞ք կուսակցությունն անդրադարձել է երկու պատգամավորների միջեւ տեղի ունեցած դեպքին:

 

–Մեր կուսակցության հարցերը հրապարակելու որեւէ ցանկություն չունեմ: Եթե վարչությունը որոշի, որ ինչ-որ բան պետք է հրապարակվի, նոր կխոսեմ:
– Իսկ մինչ ԱԺ արտահերթ նիստը, կուսակցությունը չէ՞ր քննարկել վարկային այդ համաձայնագիրը:
– Իմ տեղեկություններով` պայմանագիրը խորհրդարան են բերել արտահերթ նիստի առավոտյան:
– Կես կատակ-կես լուրջ` «Ժառանգության» տանը կռի՞վ է ընկել:
– Կռվի մասին մի փոքր վաղ է խոսել: Համենայնդեպս, չեմ ընդունում այդ ձեւակերպումը, քանի որ կուսակցությունը հզոր է իր կառույցներով:
– «Ժառանգությունը» սատարո՞ւմ է կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանին, ով երեկվանից հացադուլ է հայտարարել:
– «Ժառանգությունը» սատարում է մեր քաղաքացիների պայքարը: Դա Դավիթ Սանասարյանի անձնական նախաձեռնությունն է, ոչ թե կուսակցության որոշումը:
– Դավիթ Սանասարյանը վերջերս, կարծես թե, դե յուրե միայն կուսակցության մամլո խոսնակի պաշտոնում է, քանի որ վերջին շրջանում այլ գործողություններ է իրականացնում:
– Ինքն այս պահին կատարում է «Ժառանգության» մամլո խոսնակի պարտականությունները:
– «Ժառանգությունում» քննարկվե՞լ է Րաֆֆի Հովհաննիսյանի` Արեւմտյան Հայաստան գնալն ինչ նպատակ ուներ, եւ այդ այցելությունն ինչ արդյունք տվեց:
– Կուսակցությունում որոշակի քննարկումներ եղել են, բայց խորքային քննարկումներ չեն եղել: Դա Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական տիրույթում է, ոչ թե կուսակցական քայլ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ