Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՈՐՈ՞ՆՔ ԿԼԻՆԵՆ ՀԷՑ-Ի ՀԱՆԴԵՊ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԵՐԸ

Արխիվ 12-16

ՈՐՈ՞ՆՔ ԿԼԻՆԵՆ ՀԷՑ-Ի ՀԱՆԴԵՊ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԵՐԸ

«Իրավունքը» հունիսի 16-ին հղում տալով խորհրդարանի միջանցքներում պտտվող լուրերին` որոշ մանրամասներ էր հայտնել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետագա քայլերի մասին: Մասնավորապես, տեղեկացրել էինք, որ ՀԾԿՀ-ն պատրաստվում է մեծ չափով տուգանել ՀԷՑ-ին: Մեր հրապարակած տեղեկությունները կարծես թե իրականանում են:
Թեեւ հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը բավարարվեց միայն դակիչի դեր ստանձնելով եւ հոսանքի սակագինը բարձրացնելով, սակայն Բաղրամյան պողոտայի դեպքերը կարծես ստիպեցին պատկան մարմիններին ՀԷՑ-ում տիրող իրավիճակին լուրջ վերաբերվել: Եվ ահա ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ին տուգանեց 60 մլն դրամով:
Թե հաջորդիվ ինչ քայլեր կիրականացնեն պատկան մարմինները, բացի աուդիտի անցկացումից, ցույց կտա ժամանակը: Այն, ինչ հիմա խոսվում է, միայն ասեկոսեներ են: Մի բան պարզ է` աուդիտի անցկացումը կտա շատ հարցերի պատասխանները, եւ դրանից հետո միայն պարզ կդառնա` ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը կգնի՞ ՀԷՑ-ը, թե` ոչ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ