Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ԹՈՒՐՔԱԳԵՏ . «ԿԱՐԾՈՒՄ ԵՄ` ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԼԻՆԵՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔԱԳԵՏ . «ԿԱՐԾՈՒՄ ԵՄ` ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԼԻՆԵՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  հանձնարարել է Թուրքիայի վարչապետի պաշտոնակատար  Ահմեդ  Դավութօղլուին   ձեւավորել կառավարություն: Արդյոք    հնարավոր  կլինի կոալիցիա ձեւավորել, թե  աշնանը կլինեն արտահերթ ընտրություններ:  Թուրքագետ Լեւոն Հովսեփյանի խոսքով` բավական բարդ վիճակ է, դժվար է ասել` քաղաքական ինչ վերադասավորումներ  կլինեն:

Այնուամենայնիվ,  թուրքագետը կարծում է, որ աշնանը  Թուրքիայում արտահերթ  խորհրդարանական ընտրություններ  կլինեն:

Եթե նախընտրական շրջանում ինչ-որ  կերպ հայկական համայնքը  կարող էր ակտիվ լինել,   քաղաքական ուժերը կարող էին  հայկական համայնքի ձայնը  հաշվի առնել, ապա այս գործընթացներում հայ համայնքը դերակատարություն չի կարող ունենալ:

Անդրադառնակով  Թուրքիայի հայոց պատրիարքի փոխանորդ   Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի այն հայտարարությանը, թե եւս մեկ անգամ  հասկացավ թուրք պետության  մեծությունը, երբ այցելեց Թուրքիայում գտնվող  սիրիացի եւ հայ փախստականներին, Լեւոն Հովսեփյանը  այս հայտարարությունը նորություն չի համարում: «Արամ Աթեշյանը հայտնի  է թուրքական պետությանը խիստ լոյալությամբ:  Այդ հայտարարությունը տեղավորվում է Աթեշյանի անձնական մոտեցումներում: Թուրքական համայնքը փորձում է միշտ պետականամետ երեւալ կամ լոյալ եւ  ապահովել իր համար անվտանգության երաշխիքներ»- եզրափակեց  պրն Հովսեփյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ