Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿԸ «ՈՍԿԵ ՁԵՌՆՈՑ» ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

Արխիվ 12-16

 

 

ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿԸ «ՈՍԿԵ ՁԵՌՆՈՑ» ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

 

 

Սերբիայում ընթացող «Ոսկե ձեռնոց» անվանումը կրող միջազգային հեղինակավոր մրցաշարին մասնակցող մեր 6 մարզիկներից 4-ը արդեն դուրս են եկել ասպարեզ: Ուրախությամբ պետք է նշենք, որ իր մեկնարկային մենամարտում վստահ հաղթանակ տոնեց երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն Անուշ Գրիգորյանը, ով գեղեցիկ ոճով առավելության հասավ Ղազախստանը ներկայացնող մարզուհու նկատմամբ: Ոչ պակաս վստահ հաղթանակ տոնեց նաև 60 կգ քաշային Անի Հովսեփյանը: Մեր մարզուհուց ընդամեը 15 վայրկյան պահանջվեց իր մրցակցին նոկաուտով հաղթելու համար: Իր մեկնարկային մենամարտը հաղթանակով է ավարտել նաև 91 կգ քաշային Դավիթ Չալոյանը, ով առավելության է հասել Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող մարզիկի նկատմամբ: Ցավոք մեր մյուս ներկայացուցիչը՝ 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը չի կարողացել հաղթահարել մեկնարկային փուլի արգելքը: Տեղեկատվությունը՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ