Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՀՊՃՀ ՌԵԿՏՈՐ. «ՆԱԽԿԻՆ ՊՐՈՌԵԿՏՈՐԸ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԻ ԳՏՆՈՒՄ ԻՆՁ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼ»

Արխիվ 12-16

ՀՊՃՀ ՌԵԿՏՈՐ. «ՆԱԽԿԻՆ ՊՐՈՌԵԿՏՈՐԸ

ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԻ ԳՏՆՈՒՄ ԻՆՁ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼ»

 

«Իրավունք»-ին հասած տեղեկությունների համաձայն`Հայաստանի ճարտարագիտական համալսարանի նորընտիր ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը  պատրաստվում է  աշնանը կադրային ջարդ իրականացնել  համալսարանում:  Տեղեկությունները, սակայն,  Ոստանիկ Մարուխյանը «Իրավունքի» հետ զրույցում  հերքեց: «Ընդամենը մի նշանակում է եղել իմ կողմից: Ուսումնական գծով պրոռեկտոր Սուրեն Աղբալյանն իր դիմումի համաձայն ազատվել է եւ նրա փոխարեն նշանակվել է Մարինկա Բաղդասարյանը»,- ասաց  նորընտիր ռեկտորը:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, սակայն,Սուրեն Աղբալյանին հենց Ոստանիկ Մարուխյանն է ստիպել ազատման  դիմում գրել, «Իրավունք»-ին տված «Պոլիտեխնիկի սկանդալներին վերջ չկա» հոդվածից հետո: «Բացարձակ նման չկա: Պրն Աղբալյանն ուղղակի ասել է, որ նպատակահարմար չի գտնում աշխատել ինձ հետ»,- կիսածիծաղ ասաց ՀՊՃՀ ռեկտորը:

Ինչ վերաբերում է Սամսոն Զատիկյանին` համալսարանի աշխատակազմի ղեկավարին,  աշխատանքից հեռացնելուն, պրն Մարուխյանն ասաց, որ նրան ազատել է  ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ