Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

Դ. Սահակյանցը Ս. Սաֆարյանին. «ԽՈՐՀՈՒՐԴ ԿՏԱՅԻ ԲԵՐԱՆԸ ՉԲԱՑԵԼ …»

Արխիվ 12-16

Դ. Սահակյանցը Ս. Սաֆարյանին. «ԽՈՐՀՈՒՐԴ ԿՏԱՅԻ ԲԵՐԱՆԸ ՉԲԱՑԵԼ …»

 

Քաղաքական ստվերում հայտնված ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ վերջին շրջանում ակտիվորեն սոցցանցային գրոհ է սկսել անվանի մտավորականների` Սահակյանցների ընտանիքի հասցեին: Դեռ այսպիսի վարքագիծը ինչ-որ տեղ կարելի էր հանդուրժել կամ չնկատել, եթե Սահակյանցներին «մրոտող» սաֆարյանական մեկնաբանություններում անդրադարձ չլիներ նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ, անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր երջանկահիշատակ Ռոբերտ Սահակյանցին: Ի վերջո, թե ի՞նչ չի կարողանում կիսել Ս. Սաֆարյանը Սահակյանցների ընտանիքի հետ «Իրավունքը» հետաքրքրվեց Ռ. Սահակյանցի որդուց` մուլտիպլիկատոր, ռեժիսոր ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԻՑ, ով նախ նշեց, որ ընդհանրապես հաշվի չի առնում Ստյոպա Սաֆարյանին, եւ իր կարծիքը` հատկապես.

- Թող Ստյոպա Սաֆարյանը Սահակյանցների ընտանիքի գոնե մի փոքր մասը կարողանար անել այս երկրի համար, այս երկրի պատիվը պահելու համար` թե՛ Հայաստանում, թե՛ դրսում, հետո իր բերանն ընդհանրապես բացեր: Այն ռուսաֆոբների կոհորտան, որը հայտնվել է, մեզ մեղադրում է ռուսամետության մեջ: Բայց շատ սխալվում են, որովհետեւ մենք ռուսամետ չենք, այլ, ի տարբվերություն իրենց, իրատես ենք եւ չենք սնվում գրանտներով: Սա իմ կարծիքն է, գուցե սխալ եմ, քանի որ ապացույցներ, ցավոք, չունեմ, որ գրանտակեր են, բայց համոզված եմ դրանում: Եվ, ի տարբերություն իրենց, Սահակյանցների ընտանիքը չի ծառայում այլ երկրի շահերին ու աշխատում է միմիայն իր երկրի պատիվը բարձր պահելու համար: Այնպես որ, Ստյոպա Սաֆարյանին ու իր նմաններին խորհուրդ կտայի բերանը չբացել այս ընտանիքի հասցեին:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ