Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

«ԲՆԱԿԻՉԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է, ՈՐ ԹԱՂԱՊԵՏԸ ԿԱՐԴՈՒՄ Է ԻՐ ՄՏՔԵՐԸ». ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Արխիվ 12-16

«ԲՆԱԿԻՉԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է, ՈՐ ԹԱՂԱՊԵՏԸ ԿԱՐԴՈՒՄ Է ԻՐ

ՄՏՔԵՐԸ». ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏ


Չնայած նրան, որ 5 տարի առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից տնտեսվարողներին տուգանելու արդյունքում պետբյուջե էր մուտք գործում մոտ 1մլն դրամ, իսկ օրինակ անցյալ տարվա դրությամբ այդ թիվը 95 անգամ ավելի է եղել (95 միլիոն դրամ), այնուամենայնիվ տեսչության պետ Լևոն Խալիկյանի կարծիքով տնտեսվարողին տուգանելը չի կարող տեսչության համար ձեռքբերում համարվել:

Տեսչության պետը խորհուրդ է տալիս սպառողների խաղալիք, հագուստ կամ հիգիենայի պարագաներ գնելիս անհարմար չզգալ և անպայման որակի մասին հավաստագիր պահանջել և ամենակարևորը՝ գնումներ կատարել մասնագիտացված խանութներից: «Բենզինը հացի խանութից չեն գնում չէ՞, նույնն էլ մնացած դեպքերում է: Պետք է սպառողը ճիշտ տեղից գնում կատարի, որպեսզի քիչ խնդիրներ ունենա»,- ասում է Լ. Խալիկյանը:

Տեսչության ահազանգերը թեև օգնում են ոլորտի խնդիրները վերհանելուն, սակայն քիչ չեն հաև աբսուրդ ահազանգերը: Դրանց թոփ տասնյակի առաջին տեղում Լ. Խալիկյանը նշում է բնակչի ահազանգը տեսչությանն այն մասին, որ թաղապետը կարդում է այդ բնակչի մտքերը: «Ես չգիտեմ, թե ինչու էին այդ հարցով մեզ դիմել, բայց կարծում եմ, որ եթե բնակիչներն ավելի իրազեկված լինեին նման դեպքեր պարզապես չէին լինի»,- ասում է տեսչության պետը և խորհուրդ տալիս, որ սպառողն ավելի ագրեսիվ լինի և մշտապես կարողանա պաշտպանել իր իրավունքները:


ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ