Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ԵԹԵ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆՆ ՈՒ ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՆՄԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՈՒՆԵՆԱՆ, ԵՍ ԿԻՄԱՆԱ

Արխիվ 12-16

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ. «ԵԹԵ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆՆ ՈՒ ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՆՄԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՈՒՆԵՆԱՆ, ԵՍ ԿԻՄԱՆԱՄ»

 

Արդեն երկու օր է, որ մամուլում շրջանառվում են լուրեր  ԲՀԿ խմբակցության անդամներ  Վարդան Օսկանյանի եւ Վահե Հովհաննիսյանի  կողմից կուսակցություն բացելու  մասին:  Կուսակցությունը  զբաղվելու է  նախկին նախագ Ռոբերտ Քոչարյանի փիառով: «Իրավունքը» ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանից  հետաքրքրվեց` տեղեկություններն իրականությանը համապատասխանո՞ւմ են:

«Երբ հրապարակվեց այդ  լուրը, ես այդ օրը հանդիպում ունեի Վարդան Օսկանյանի ու Վահե Հովհաննիսյանի հետ: Կուսակցություն բացելու մասին որոշում Վարդան Օսկանյանի կողմից ինձ հայտնի չէ: Մենք Վարդան Օսկանյանի հետ տարբեր խնդիրների մասին ենք խոսել, բայց  կուսակցություն ստեղծելու մասին  որոշում ինձ հայտնի չէ: Ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում  Վարդան Օսկանյանի ու Վահե Հովհաննիսյանի պարկեշտությանը: Եվ ինչպես  նախօրեին ասել էր Վահե Հովհաննիսյանն իր հարցազրույցում, եթե ինքը նման ծրագրեր ունենա, ապա, բնականաբար, այդ մասին իր գործընկերները, այդ թվում նաեւ ես կիմանանք»,- պատասխանեց ԲՀԿ առաջնորդը:

Մեր դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը «armtimes.com»-ին տված մեկնաբանության մեջ չէր հերքել կուսակցություն բացելու մասին լուրերը, այլ դրանք միայն անհեթեթություն համարեց, տիկին Զոհրաբյանի խոսքով`  կուսակցություն բացելու մասին լուրերն անհեթեթություն համարելը ավելին է, քան  հերքումը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ